«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆուտբոլ չէր խաղում. «Սելտա»-ի ֆուտբոլիստի դժգոհությունը
Спорт«Սելտա»-ի հարձակվող Յոն Գվիդետին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղին և քննադատել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Գոլից հետո նրանք սկսեցին ժամանակ ձգել: Նրանք ֆուտբոլ չէին խաղում: Դրանում նրանք իսկապես շատ խելացի են: Երկու թիմի համար էլ դժվար էր, շատ բարդ խաղ էր, թիմերը լավ պաշտպանվում էին:
Երկրորդ հանդիպմանը նրանք ստիպաված կլինեն ֆուտբոլ խաղալ, քանի որ դա կպահանջեն իրենց երկրպագուները: Այս հանդիպմանը նրանք մեզ չէին գերազանցում և մեր` եզրափակիչ դուրս գալն անհավանական չի թվում», – Գվիդետիի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ մանկունիացիները հաղթել են նվազագույն հաշվով: