«Միասնություն» համազգային շարժման հիմնադիրներից Խաչիկ Գալստյանը` քաղաքական գիտությունների դոկտոր
Գիտություն և ՄշակույթՄայիսի 5-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) պատվավոր անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, «Միասնություն» համազգային շարժման հիմնադիրներից Խաչիկ Սամվելի Գալստյանի «Քաղաքական երկխոսության հիմնախնդիրն արդի հասարակական-քաղաքական փոխակերպումների համատեքստում» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
Շնորհավորում ենք Խաչիկ Գալստյանին ատենախոսության հաջող պաշտպանության կապակցությամբ` մաղթելով ամուր առողջություն, գիտական նորանոր նվաճումներ, անձնական և գործնական հաջողություններ: Թող Ձեր բոլոր ձեռնարկները պսակվեն հաջողությամբ, թող սա լինի միայն սկիզբն այն գնահատանքի, որին Դուք արժանի եք՝ Ձեր մտավոր կարողություններով ու ազգանվեր գործունեությամբ: Համոզված ենք, որ Խաչիկ Գալստյան անունը դեռ շատ անգամներ ու շատ բարձր է հնչելու ամենապատվաբեր ամբիոններից: