Տեղեկություններ են ստացվել, որ այս պահի դրությամբ ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված 4 պաշտոնատար անձ կա, որից մեկը արդեն պաշտոնանկ արված Առողջապահության նախարարության ՊԱԳ պետ Ահարոն Բարսեղյանն է, ով համակարգում էր մարզային եւ երեւանյան ԲԿ-ների և այլ բուժհաստատությունների պետպատվերի բաշխումները։ Բերման են ենթարկվել նաև ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, «Ուիգմոր» ԲԿ տնօրեն Զավեն Քոլոյանը եւ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանը։ ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն նաև մասնավոր ԲԿ...
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոստիկանների հսկողության տակ գտնվող, նրանց կողմից տեղափոխվող անձին անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով»: Թեմային անդրադարձել է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով․ «Երեկ ապօրինի ձերբակալված Սամվել Վարդանյանին ոստիկանների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս, ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձինք դաժան ծեծի են ենթարկել վերջինիս։ Որևէ ...
LՈՒՐԵՐ.com-ին հայտնի է դարձել, թե որ հիվանդանոց են ներխուժել ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները: Այս պահին իրավապահները ներխուժել են Զեյթունում գործող «Ուիգմոր» մանկական նորակառույց հիվանդանոց, որն, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ է փոխկապակցված։ Նկատենք, որ նույն ժամին զուգահեռաբար ԱԱԾ-ն ներխուժել է ու մինչ այս պահը խուզարկություն է իրականացնում նաեւ Առողջապահության նախարարությունում։ ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցված տվյալներով՝ Առողջապահության...
Վերջերս պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանն անդրադառնալով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Փաշինյանը մտադիր է Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի տվյալները հավաքագրել` համոզվելու համար, որ դրանք իրական են, հիշեցրել է պատգամավորին ու նրա քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, որ քրեօրեն պատժելի արարք է իշխանության կողմից հնարավոր նախաձեռնությունը եւ ընդգծել է, թե ինչ պատիժ կարող է հետեւել պատմական արխիվների հանդեպ անվստահություն տարածելու եւ քարոզելու դեպքում: Զարու...
Վերջերս Հանրային Հեռուստաալիքի եթերում կարելի է տեսնել բլոգերների, հասարակական գործիչների և այսպես ասած՝ խոսող գլուխների, որոնք ուշագրավ թեզ են շրջանառում: Ըստ նրանց՝ Հայաստանում արցախցիները հանդիպում են ունենում ընդդիմության տարբեր շրջանակների հետ: Ըստ նրանց՝ այդ ակտիվությունը վտանգ է ներկայացնում ՀՀ–ի համար, թե ինչ բնույթի և որտեղից բխող վտանգ՝ նրանք, իհարկե, չեն կարող բացատրել: Օրեր առաջ էլ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր զայրացած հայտարարում, որ օրինական գործողություններ կձեռնարկվեն բոլոր ն...