ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Ու՞մ ուղղությամբ է կրակում Բաքուն...

Վերլուծական

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն էր տարածել Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների մասին, որոնք լռել են հայկական զինուժի պատասխանից հետո: Տուժածներ չկան, թեեւ, եթե հայկական զինուժը պատասխանել է, ապա հնարավոր է ենթադրել, որ կրակոցները չեն եղել «սովորական»: Որովհետեւ, սովորաբար հայկական զինուժը պատասխանում է կամ լռեցնում անհրաժեշտության դեպքում:

Բոլոր դեպքերում, նկատելի է, որ վերջին շաբաթվա ընթացքում Տավուշի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հաճախակիացել են: Ադրբեջանցիները վերջին օրերին մի քանի անգամ կրակել էին Բաղանիսի ուղղությամբ, այդ թվում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի: Տպավորություն է, թե ադրբեջանցիները դրանով ինչ-որ «հող են շոշափում» Խաչատուրովի նշանակումից հետո ռուսական փորձագիտական շրջանակները կարծիք հայտնեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դերում Յուրի Խաչատուրովը Հայաստանի շահերը բարձր չի դասի կազմակերպության շահերից, սակայն անկասկած նա քննարկման կդնի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր դեպք: Այս առումով հայ գլխավոր քարտուղարի նշանակումը դրական դեր կխաղա:

Բոլորը գալիս են այն եզրահանգման, որ ընդհանուր առմամբ հայ գլխավոր քարտուղարի նշանակումը կայունացնող դեր կկատարի կովկասյան տարածաշրջանում: Կովկասը նուրբ հարց է: Բոլորն էլ հասկանում են, որ Խաչատուրովն արդեն իր անձնական ազդեցությունն ունի իրավիճակի վրա, ինչպես նաև կարող է որոշումներ ընդունել ՀԱՊԿ-ի շրջանակում: Գործնականում, պաշտպանության նախարարը փաստացի խորհուրդ է տվել չոգեւորվել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի քաղաքացու նշանակումով: Սարգսյանը միաժամանակ ասել էր, որ այդ պաշտոնն ունի իր սահմանափակումներն ու կանոնները, եւ որեւէ դիրքորոշում հայտնելիս Խաչատուրովը այն պետք է համաձայնեցնի անդամ երկրների հետ: Այդպիսով, Վիգեն Սարգսյանը բավական պարզ ակնարկել էր, որ այդ պաշտոնում Հայաստանի քաղաքացին Հայաստանի քաղաքացի չէ, քաղաքացիությունը մղվում է երկրորդ պլան: Միեւնույն ժամանակ, նա մատնացույց է անում, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումով ավելի մեծանում է Հայաստանի «թիրախավորումը», պատասխանատվությունը, ոչ թե հնարավորությունները:

Ինչպես երևում է պաշտպանության նախարարը ճիշտ էր, և Բաքվին այնքան էլ չի հուզում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայազգի ներկայացուցչի առկայությունը: Խոսքերի ապացույցը տեսնում ենք գրեթե յուրաքանչյուր օր: Դրա հետ մեկտեղ, հարկ է փաստել, որ ադրբեջանցիները աշխուժացրել են կրակոցները Տավուշի սահմանի ուղղությամբ, որը Հայաստան-Ադրբեջան սահմանն է, այսինքն դե յուրե ՀԱՊԿ պատասխանատվության սահմանը: Տավուշի սահմանն այդ իմաստով ունի առանձնահատուկ ռազմա-քաղաքական նշանակություն, քանի որ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլեւ ՀԱՊԿ-Ադրբեջան սահման:

Ամենայն հավանականությամբ, Բաքուն նման մարտավարությամբ փորձում է շոշափել հողը և հասկանալ, թե ում շահը եւ ինչպես է փորձելու սպասարկել նոր պաշտոնում Խաչատուրովը, որի հետ փաստորեն Ադրբեջանը ձեռք էր բերել հրադադարի պայմանավորվածությունն ապրիլին: Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է հասկանալ որքան մեծ են իր շանսերը՝ հարցը լուծել ռազմական ճանապարհով, եթե բանակցությունների ուղին փակուղի մտնի: Իրականում այդ շանսերը զրոյական են, քանի որ Հայաստանն արդեն ունի ապրիլյան փորձը, եւ պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է հաշվի առնի հետեւյալը. որքան էլ նա ունենա արտաքին երաշխիքներ, չի ունենալու հայկական երաշխիքը, որ հայկական զինուժը կանգնելու է իրենց համար անհրաժեշտ պահին: Միայն այս՝ «հայկական երաշխիքների» բացակայության դեպքում Ադրբեջանը չի սկսի պատերազմը, որքան էլ ունենա արտաքին որոշակի աջակցություն:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված