«Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը պայքարում են Մայքլ Քինի համար
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը հետաքրքրված են «Բյորնլի»-ի պաշտպան Մայքլ Քինի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ֆուտբոլիստին համարում է իր ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը: Կողմերը բանավոր համաձայնություն ունեն, սակայն եթե «Լիվերպուլ»-ը դուրս չգա Չեմպիոնների լիգա, ապա ֆուտբոլիստը կդիտարկի մանչեսթերյան թիմին միանալու տարբերակը:
Նշենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 35 խաղի և խփել 2 գոլ: