«Ժողովուրդ»․ «Ծառուկյան» դաշինքի վստահված անձն ընդունել է, որ կրկնակի քվեարկության փորձ է կատարել
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խորհրդարանական վերջին ընտրություններում կատարված ընտրախախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերից մեկով արդեն դատավճիռ է կայացվել: Խոսքը Լոռու մարզի 25/20 ընտրատեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Բավական Բարսեղյանի կողմից քվեարկության մեկից ավելի փորձ կատարելու առթիվ հարուցված քրեական գործի մասին է: Բավական Բարսեղյանն ընդունել է մեղքը, միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Արդյունքում՝ մայիսի 4-ին նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով' զրկվելով տարբեր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն միաժամանակ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: «Հաստատ կարող եմ ասել, որ կրկնակի քվեարկության միտք չեմ ունեցել, ես լավ հասկանում եմ, որ դա անթույլատրելի բան է, բայց չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց, նորից գնացի ու արեցի»,- օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր նա»:
Ավելի մանրամասն' թերթի այսօրվա համարում: