Զինվորի որոնողական աշխատանքները շարունակվում են
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 8-ին Մատաղիսի զորամասի հարևանությամբ ջրամբարն է ընկել Վիլիս մակնիշի ավտոմեքենա, որի մեջ, ըստ վարկածի, եղել է երեք զինվոր: Նրանցից՝ 19-ամյա Ռուբեն Մնացականյանին դեռ չեն գտել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նա նշեց՝ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում հայտնված Վիլիս մակնիշի մեքենայում եղել են ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն: