Եթե դուրս չգանք Չեմպիոնների լիգա, ուրեմն՝ արժանի չենք այնտեղ լինելու. Մոուրինյու
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է իր թիմի մասին.
«Մոտիվացիայի տեսանկյունից՝ մենք և «Սելտա»-ն նույն մակարդակի վրա ենք: Մրցակցի համար, իրեց խոսքով, սա պատմության ամենակարևոր խաղն է: Կարծում եմ՝ մեզ համար էլ է սա կարևոր խաղ: Կարևոր չէ` ինչ է տեղի ունեցել անցյալում, կարևորն այն է, թե ինչ է լինելու ապագայում: Եթե դուրս չգանք Չեմպիոնների լիգա, ուրեմն՝ արժանի չենք այնտեղ լինելու»,–Մոոուրինյուի խոսքը մեջբերում է ակումբի կայքը: «Սելտա»-ի դեմ խաղը տեղի կունենա այսօր: