Պայթյուն է որոտացել Հռոմի կենտրոնում. ANSA (տեսանյութ)
ԱշխարհՊայթյուն է տեղի ունեցել Հռոմի կենտրոնական շրջաններից մեկում, ինչը մասին հայտնել Է ANSA գործակալությունը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները եւ ոստիկանությունը: Պայթյունի հետեւանքով տուժածներ չկան:
Առաջին տվյալների համաձայն, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը դրված է եղել երկու ավտոմեքենաների միջեւ: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ավենտինո կենտրոնական շրջանի փոստատան մոտ: Հարակից ամբողջ տարածքը շրջապատված է, պատահարի մանրամասները պարզվում են:
Ոստիկանությունը չի բացառում, որ կարող էր պայթել ինչպես ինքնաշեն ռումբ, այնպես էլ պրոֆեսիոնալ կերպով պատրաստված պայթուցիկ սարք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: