Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է...

Վերլուծական

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո սպասվում է գործող կառավարության հրաժարականը, որից հետո ձևավորվելու է նոր կառավարություն:

Ազգային ժողովում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը դեռ ընտրություններից առաջ պաշտոնապես մի քանի անգամ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուն գործող վարչապետ Կարեն Կարապետյանն է: Եթե վարչապետի թեկնածուի պահով ամեն ինչ հստակ է, ապա կառավարության մնացած կազմի շուրջ կարծես թե դեռևս հստակություն չկա: Կառավարության կազմի ընտրությունը խիստ կարևոր է գործող քաղաքական իշխանության համար: Այդ կազմով հստակեցվում է, թե ովքեր են տիրանալու վարչական կարևոր լծակներին, ինչպես և ովքեր են վերահսկելու երկրում նյութական ռեսուրսների բաշխման գործընթացը և այլն: Խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո գալիս է ավարը բաժանելու կամ վերաբաշխելու ժամանակը: Բաշխման այդ գործընթացը համարվել է Սերժ Սարգսյանի մենաշնորհը, ով ըստ իր հայեցողության բաշխել է պետության առանցքային պաշտոնները:

Բացառված չէ, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանից մի քանի անգամ բարձր վարկանիշ ունեցող գործող վարչապետ Կարեն Կարապետյանն այս անգամ փորձում է էական մասնակցություն ունենալ ավարի բաշխման գործընթացում և որոշակի ինքնուրույն քայլեր անել: Ինչը, բնականաբար, չի կարող գոհացնել երկիրը միանձնյա կառավարելու սովորություն ունեցող գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Կարեն Կարապետյանը սեփական կամքով օգտագործվեց ՀՀԿ-ի սահուն վերարտադրությունը կազմակերպելու գործում, և այժմ նրա քաղաքական ապագան ՀՀ բարձրագույն իշխանության կազմում կախված է Սերժ Սարգսյանի նկատմամբ նրա լոյալության աստիճանից, եթե, իհարկե, Կարեն Կարապետյանը համարձակություն չունենա ձեռնոց նետելու Սերժ Սարգսյանին ու այս փուլում առնվազն հասնելու երկիշխանության: Հայաստանում փոփոխության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասում է, որ Հայաստանում պետք է փոխվի որոշումների կայացման ընթացակարգը, փոխվի էլիտայի դերը, հանրության հետ էլիտայի հարաբերությունը: Դրանք հիմնարար խնդիրներ են, որ մատնանշում է Կարեն Կարապետյանը, փաստացի ակնարկելով Հայաստանում որոշումների կայացման ստվերային, փակ համակարգը, կուլիսային, պալատական մեխանիզմի առկայությունը:

Միևնույն ժամանակ , Կարեն Կարապետյանը փաստորեն ակնարկում է, որ հայկական էլիտան հնացել է և այն փոխելը դարձել է հրամայական: Այս պնդումը միանշանակ ճշմարտացի է, այլ հարց է թե ում է տեսնում Կարեն Կարապետյանը նոր էլիտայի դերում: Հոկտեմբերին Կարեն Կարապետյանի շուրջ դրական էֆեկտ առաջացավ ոչ թե նոր կառավարության կազմի կամ գործունեության, այլ այն բանի շնորհիվ, որ նա չէր ասոցացվում համակարգի հետ ու մի քանի օդիոզի հեռացրեց պաշտոններից: Թերևս նոր ոգու կրողը պետք է լինի հենց վարչապետի թիմը, և այս պահին քաղաքական համակարգում ընթացող կուլիսային պայքարը հենց հին և նոր ոգու միջև է ընթանում, ասել է թե հին և նոր էլիտաների: Միևնույն ժամանակ նոր էլիտան պետք է որակապես այլ հարթության մեջ գործի, արդյոք Կարեն Կարեպետյանը և իր թիմը տիրապետում են այն լծակներին, որոնք ի վերջո թույլ կտան իրագործել էլիտայի դերի և հանրության հետ հարաբերակցվելու տրանսֆորմացիան:

Ինչպես գիտենք որոշումների կայացման ընթացակարգը որոշվում է հենց քաղաքական էլիտայի կողմից, հետևաբար Կարեն Կարապետյանի ցանկությունը՝ փոխել էլիտան ենթադրում է նաև փոխել որոշումները կայացնողներին, այսինքն՝ վերցնել համապատասխան գործիքակազմը և հարկ եղած դեպքում այն օգտագործել իբրև քաղաքական մահակ՝ պոտենցիալ մրցակիցների դեմ: Կարեն Կարապետյանը Հայաստանում փոփոխության ենթակա իրողությունների թվարկումով է ցույց տալիս նաև, որ դեմ է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային: Քանի որ քաջ գիտակցում է՝ կառավարության գլխին «համատեղ որոշումների վերկառավարական» կոալիցիոն մեխանիզմը այս պահին քաղաքական մահակ է հենց իր դեմ:

Կարեն Կարապետյանն ակնարկում է, որ իր հավակնությունը փոփոխության հավակնությունն է, իսկ Սերժ Սարգսյանինը՝ իշխանություն պահելու, իշխանության ձգտման հավակնություն, լինի դա անմիջապես Սարգսյանի դեմքով, թե վարչապետ Կարապետյանից ավելի նախընտրելի թեկնածուի: Կարապետյանը բավական նրբորեն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանը իշխանության ձգտումից բացի չի կարող ունենալ 2018-ին այլ վարչապետի որևէ այլ շարժառիթ, հետևաբար, եթե գնում է դրան, ապա խոսքն ընդամենը իշխանության ձգտման մասին է:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենք
Ամենադիտված