Բոսնիա և Հերցեգովինայում Մելանյա Թրամփի պատվին հուշարձան կտեղադրեն
ԱշխարհԲոսնիա և Հերցեգովինայում մտադիր են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի պատվին հուշարձան տեղադրել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման առաջարկով հանդես է եկել «Բեմա» գործարանի տեխնիկական բաժնի տնօրեն Մարինկո Ումիցևիչը և ավելացրել, որ հուշարձանը տեղադրվելու է գործարանի շենքի դիմաց:
Ումիցևիչն արդեն ընտրել է զգեստն ու կոշիկները, որոնք կրելու է «քարե Մելանյան»: Արձանը կկերտվի բնական չափսերով:
Քանդակի օգնությամբ Ումիցևիչը ցանկանում է ներդրում ունենալ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերություններ կառուցելու գործում, ինչպես նաև գրավել Մելանյային' Բոսնիա և Հերցեգովինա այցելելու համար:
Մելանյան ծնվել է 1970 թվականին Սլովենիայում, որն այն ժամանակ ընդգրկված էր Հարավսլավիայի կազմում: Ավելի վաղ «Բեմա»-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության համար նրա տիկնոջն ուղարկել էր կոշիկի մեկ զույգ: