Կարմիր, կանաչ, սև թանաքներով քվեարկել են ՀՀԿ-ի օգտին
ՀասարակությունԹիվ 7/43 տեղամասում շարունակվում է քվեաթերթիկների հաշվարկը: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդը հաղորդում է, որ այս պահի դրությամբ հաշվարկվել են տասնյակ քվեաթերթիկներ, որոնց վրա կարմիր, կանաչ և սև թանաքներով քվեարկված է հօգուտ ՀՀԿ-ի: Մասնավորապես, արձանագրվել է 22 հատ կարմիր, 19 սևով և 9 հատ կանաչով թանաքով նշումներ՝ հօգուտ ՀՀԿ-ի: Ելք դաշինքի և Երկիր ծիրանի կուսակցության բոլոր քվեաթերթիկների նշումները կապույտ թանաքով են արված: