ՀՀԿ-ն ստանում է 71,07 տոկոս․ 20 տեղամասի արդյունքները մշակելուց հետո պարզ կլինեն Երևանի ավագանու ընտրությունների նախնական ամբողջական արդյունքները (գրաֆիկա)
PoliticalՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 2:15-ի դրությամբ մշակել է 454 տեղամասերի տվյալները։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին առաջատարն է։ Տարոն Մարգարյանի օգտին քվեարկել է ընտրողների 71,07 տոկոսը (227629 քվե)։
Երկրորդ տեղում ընդդիմադիր ԵԼՔ դաշինքն է՝ 21,12 տոկոսով (67646 քվե)։
«Երկիր ծիրանի» կուսակցությունը ստանում է 7,81 տոկոս (25008 տոկոս)։
Նախնական ամբողջական տվյալները հայտնելու համար ԿԸՀ-ին մնացել է մշակելու ևս 20 տեղամասի արդյունքները։