Մենք ետ ենք բերելու մեր յուրաքանչյուր ձայնը. Փաշինյան
ՔաղաքականԵԼՔ դաշինքից Երևանի ավագանու ընտրությունների քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրած հետընտրական ասուլիսի ընթացքում անդրադարձան Երևանի ավագանու ընտրախախտումներին՝ նշելով, որ ԵԼՔ դաշինքը հետևողական է լինելու մեղավոր անձանց բացահայտելու և պատժելու ուղղությամբ:
Էդմոն Մարուքյանը նշեց՝ հաղորդում է նախապատրաստվում և դիմելու են ՀՀ գլխավոր դատախազին. «Բոլորը պետք է հարցաքննվեն և քրեական գործով պատասխանատվության ենթարկվեն»:
Քաղաքապետի թեկնածու Փաշինյանն ընդգծեց՝ եթե ԵԼՔ դաշինքը որոշում կայացնի, ապա կդիմեն արդյունքների վերջնահաշվարկի. «Մեզ համար սկզբունքային է, և գնալու ենք մեզ տրված մեկ ձայնի հետևից: Յուրաքանչյուր քվեն, որը տրվել է ԵԼՔ դաշինքի տրցակին, հնարավոր է՝ գնացած լինի այլ տրցակի և մենք ետ ենք բերելու մեր յուրաքանչյուր ձայնը»:
Էդմոն Մարուքյանն էլ ավելացրեց՝ իրենք զգում են և պատվով են կրել պատասխանատվությունը, որ Երևան քաղաքում 3-րդ ուժն են: