Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում 

Իշխանության նոր հենարանը...

Վերլուծական

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման օրինագիծն ու ընթացքը, որն ըստ Հովհաննիսյանի, համապատասխանելու է ինքնավարության եւ անկախության միջազգային լավագույն չափանիշներին:

Հակակոռուպցիոն այդ նոր կառույցի անդամները չեն ենթարկվելու իշխանության որեւէ օղակի, իսկ ֆինանսավորումը լինելու է բյուջեից: Ֆինանսավորման հանգամանքը ուշագրավ է, նկատի ունենալով այն, որ Հայաստանում մինչ այժմ կար մի հակակոռուպցիոն կառույց, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ աջակցությամբ: Եվրամիության Հայաստանի պատվիրակությունում դրամաշնորհների հետ կապված կոռուպցիոն բացահայտումը Հայաստանի պաշտոնական քարոզչությունը մատուցեց «սենսացիոն» կամ «սկանդալային» ժանրի կանոններով:

Մի կողմից դրսևորվում էր ազգային սնափառություն կոչվածը, թե տեսեք' մեր իրավապահներն ինչքան պրոֆեսիոնալ ու օպերատիվ են աշխատում, որ նրանց ձեռքերը հասան ամենակարող Եվրամիության գրասենյակ: Բայց իշխանության մարտավարությունն ուներ մեկ այլ' ավելի կարևոր ենթատեքստ, որ մեր երկրին կոռուպցիայի մեջ մեղադրում է մի կառույց, որն ինքն է թաթախված կոռուպցիայի մեջ: ԵՄ Հայաստանի պատվիրակության շուրջ ձևավորվում էր անվստահություն արտահայտող հանրային կարծիք, թե՝ եղունգ ունեք, ձեր գլուխը քորեք: Այս տրամադրություններն այնքան ակներև էին, որ չէին կարող վրիպել եվրոպացի դիվանագետների ուշադրությունից: Այնուհետև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը սենսացիոն հայտարարություն է արել: Պյոտր Սվիտալսկին ասել է, որ դրամաշնորհային խարդախությունը բացահայտվել էր ԵՄ-ի Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:

Ասել կուզի, որ մեր իրավապահների պրոֆեսիոնալիզմն ու ուշադրությունն այս հարցում որևէ դեր, նշանակություն չունեն, և եվրոպացիներն իրենք են զբաղվել իրենց տան «աղբահանությամբ»: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, նպաստում է բնակչության արտահոսքին, ինչպես նաև խոչընդոտում է երկրի' արտաքին աշխարհի հետ հարաբերվելուն, ինչը նորանոր վտանգներ է ստեղծում ազգային անվտանգության տեսանկյունից: Սվիտալսկին նրբորեն ակնարկել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետություն չունի, որովհետև մենք չունենք OLAF-ի նման անկախ ու արդյունավետ մարմին: Եվրոպացի դիվանագետը հասկացնում է, որ կոռումպացված իշխանությունը չի կարող ինքն իր դեմ պայքարել

Միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալները տարեցտարի աճում են, սակայն դրանք հիմնականում նպատակային չեն օգտագործվում: Այս նոր օրինագիծը, որով ենթադրվում է հակակոռուպցիոն նոր մարմին ձևավորվել կարող է առավել երաշխավորված դարձնել իշխանության «անկախությունը» Արեւմուտքից՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, բայց նաեւ «անկախությունը» հասարակությունից: Հաշվի առնելով որ նոր մարմինը ֆինանսավորվելու է ոչ թե արևմուտքից, այլ պետական բյուջեից, ասել է թե հարկատուների գրպանից՝ հարց է առաջանում, արդյոք կերաշխավորվի նոր մարմնի հաշվետվողականությունը հանրությանը: Այս հարցում որոշիչ է լինելու ներիշխանական պայքարում ստատուս քվոյի պահպանումը կամ տրանսֆորմացիան, այդ պայքարը հուշում է, որ ստեղծվելիք կառույցը պարզապես դառնալու է գործիք ներիշխանական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Այլ բան է ՝ թե ում ձեռքում կհայտնվի այդ գործիքակազմը: Բայց այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն 2018 թվականը: Ներիշխանական խուլ պայքարի պրիզմայի ներքո այս պայքարը կընթանա ոչ իբրև դասական պայքար կոռուպցիայի դեմ, այլ ամենայն հավանականությամբ այլ կլինի պայքար քաղաքական հակառակորդների դեմ:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններ
Ամենադիտված