«Փաստ». Վարչապետի՝ գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հանձնարարությունը ևս անտեսվում է
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«2016 թվականի նոյեմբերի 10–ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը:
«Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,– նշել էր Կ. Կարապետյանը:
Նա շեշտեց՝ խոսքը վերաբերվում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբներին: «Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,– ասաց Կարեն Կարապետյանը:
Անցել է վեց ամիս, ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում: Զորօրինակ' ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան–59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում