«Փաստ»․ Դատավորի կինն ու դուստրը խոշոր չափերի հասնող գումարներ են նվեր ստացել
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կնոջը նախորդ տարի 30 հազար ռուսական ռուբլի և 2 հազար ԱՄՆ դոլար գումար են նվիրել: Այդ մասին տեղեկանում ենք Մխիթարյանի կնոջ 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Դստեր՝ Ռուբինա Մխիթարյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նույնպես նախորդ տարի նվիրատվություն է ստացել: Այդ գումարը կազմել է 20 հազար ռուսական ռուբլի և 500 վրացական լարի:
Ինքը՝ Ռուբիկ Մխիթարյանը, հայտարարագրել է 8 միլիոն դրամ և 14 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտները ստացվել են երեք տարբեր աշխատավարձերից և կազմել 9 միլիոն 577 հազար դրամ:
Կինը՝ Ալինա Մկրտչյանը, բացի այն, որ գումարի տեսքով նվիրատվություններ է ստացել, հայտարարագրել է 26 հազար դրամ աշխատավարձ և 1 միլիոն դրամ, 80 հազար ռուսական ռուբլի ու 9 հազար եվրո դրամական միջոցներ»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում