«Ժամանակ». ԲՀԿ-ի փող բաժանողները աշխատել են Տարոն Մարգարյանի օգտին. նրանք նաեւ «փայ են մտել»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց հրաժարված ԲՀԿ-ի փող բաժանողները կիրակի օրը կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ գումար են բաժանել Տարոն Մարգարյանի համար։
Մեզ հասած տեղեկություններով՝ «Կրիվոյ» թաղամասում խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի համար փող բաժանողը աշխատել է Տարոն Մարգարյանի օգտին ու վերջինիս քվեարկելու համար բաժանել 10 հազարական դրամներ: Ի դեպ, Երեւանի մեկ այլ թաղամասում նույն ԲՀԿ-ականները բնակիչներին առաջարկել են ոչ թե 10, այլ 7 հազար դրամ՝ պատճառաբանելով, որ 3 հազար դրամը վերցրել են փող բաժանողները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում