Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ 

Անհեթեթություն է, որը հրապարակվել է փողի դիմաց. Ռուբեն Թաթուլյանը՝ իրեն ձերբակալելու լուրերի մասին (փաստաթղթեր)

Հասարակություն

Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանը ազատության մեջ է: Ավելին՝ Tert.am-ի հետ զրույցում Ռուբեն Թաթուլյանն ասաց, որ տարածված տեղեկությունները, թե իրեն ձերբակալել են «օրենքով գողերի» թագադրման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում, դրանք ստահոդ են:

«Իմ փաստաբանն արդեն այցելել է ոստիկանություն և կա ոստիկանապետի ստորագրությամբ փաստաթուղթ, որ պարոն Թաթուլյանը չի ներգրավվել, չի ձերբակալվել և, որ իրավապահ մարմինները որևէ առարկություն նրա նկատմամբ չունեն»,- ասաց նա՝ նշելով, որ այս լուրերը «պատվիրել է կոմերցիոն կայք», որի հիման վրա էլ ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Հերթապահ մաս»-ն է հետագայում հաղորդում է պատրաստել:

««Primecrime.ru» կայքը, հավանաբար, փողի դիմաց կամ գուցե դա ինչ-որ մեկին հարկավոր էր, գրեց սա, որը անհեթեթություն է: Կան բոլոր փաստաթղթերը, որ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ռուբեն Թաթուլյանը:

Գործարարի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն հրապարակումները, որ ինքն իբրև թե Սոչի քաղաքի օդանավակայանում դիվանագիտական համարներով իր ավտոմեքենայով կոտրել է արգելափակոցը (շլագբաում) և որ իրեն Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) հետ ձերբակալել են: Այս լուրերի առնչությամբ էլ, նրա փոխանցմամբ, կան դատական որոշումներ այն մասին, որ ինքը ներգրավված չի եղել, որ իրեն չեն ձերբակալել:

«Չեն եղել նման միջադեպեր, չի եղել որևէ կոտրված արգելափակոց (շլագբաում)… Հետևաբար՝ սա ապատեղեկատվություն է, որը, պարզ է, պետք է կոմերցիոն կառուցվածքներին: Նրանք նման անհեթեթություններ են պատվիրում փողի դիմաց ու հրապարակում կայքերում, որոնք չեն գտնվում Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի տարածքում: Դրանք կայքեր են, որոնք Եվրոպայում են գտնվում կամ այլ տեղ ու, ցավոք, դատարանի որոշմամբ հնարավոր չէ արգելափակել դրանք»,- շեշտեց Ռուբեն Թաթուլյանը:

Հարցին՝ ովքե՞ր են փորձում այպիսով «վնասել» իրեն, նա պատասխանեց. «Ես նա եմ, ով կամ: Ես ունեմ մեծ ընկերություններ, հազարավոր աշխատակիցներ, աշխատատեղ եմ ապահովում, օգնում եմ շատ մարդկանց և հասել եմ այս ամենին առանց որևէ մեկի օգնության, ինքս եմ արել: Գիտեք, որ ես ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի օգնականն եմ, Սոչիում ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն եմ, ու, հավանաբար, կա նախանձ, գուցե իմ ազգանվան վերջավորությունն է, գուցե այն, որ ես իմ խոսքի տերն եմ, չգիտեմ: Ստացվում է, որ մենք փնտրում ենք ասեղ՝ խոտի դեզի մեջ: Կրկնում եմ, իմ կարծիքով, սա ֆինանսավորում են չկամեցողները: Ցավոք, այս ապատեղեկատվությունը տարածվում է լրագրողների կողմից, ովքեր աշխատում են փողի դիմաց»:

Թաթուլյանն ասաց, որ ինքը չի պայքարում «ստահակների դեմ», ովքեր զբաղվում են անհեթեթությունների տարածմամբ, որովհետև իր համար հասկանալի է, որ դա պատվիրված է. «Իրականությունն այլ է, քան այն, ինչ գրում են»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որտեղ Ռուբեն Թաթուլյանի անունը կապում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ապա վերջինս արձագանքեց այսպես. «Ես կարող եմ միայն մեկ բան ասել. ես հարգում եմ այդ մարդուն, համարում եմ, որ նա պարկեշտ անձնավորություն է: Ես ուզում եմ, որ Հայաստանը միայն ծաղկի, զարգանա բիզնեսը, ու վստահ եմ, որ այդ մարդը կարող է անել այդ գործը, նա ուզում է աշխատել, ուզում է, որ Հայաստանը ծաղկի, զարգանա: Ես՝ որպես հայ մարդ, սրան միայն կողմնակից եմ, ուզում եմ, որ Հայաստանում զարգացում լինի, միայն առաջընթաց»:

Կից հրապարակում ենք այն փաստաթղթերը, որոնք տրամադրել է Ռուբեն Թաթուլյանը:

 

 

 

Սկզբնաղբյուր՝ tert.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
Ամենադիտված