Տանձուտ գետում տղամարդու դի է հայտնաբերվել
ОбществоԱռավոտյան՝ ժամը 11:55-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան 56 շենքի դիմաց՝ Տանձուտ գետում մարդ կա: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախնական տվյալներով՝ հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հանգամանքները, մահացածի ինքնությունը: