ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով 

ԱՄՆ-ն Հայաստանի առաջ դուռ է բացում...

Վերլուծական

Մայիսի 17-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնությամբ համաժողով էր կազմակերպվել, որին իրենց մասնակցությունն էին բերել ամերիկյան 7 խոշոր ընկերություններ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, համաժողովին խոսելով էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության հեռանկարների մասին, հայտարարել էր՝ ամերիկյան ընկերությունների կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներ անելու համար. 8 մլրդ դոլարի համագործակցության հնարավորություն կա:

Նկատենք, որ դեսպանի հայտարությունն ինչ-որ տեղ կարելի է սենսացիոն համարել, քանի որ Հայաստանի համար 8 մլրդ դոլարն այն գումարն է, որը կարող է իսկապես փրկություն դառնալ տնտեսական անկման մեջ գտնվող մեր երկրի համար: Դեսպանի հայտարարությունն ու ամերիկյան ընկերությունների կողմից Հայստանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ դրսևորվող հետաքրքրասիրությունը, սակայն, առավելապես հետաքրքրիր է մեկ այլ կողմից նաև. արդյոք ժամանակային առումով պատահակա՞ն է այն, որ ԱՄՆ-ը հենց հիմա է հետաքրքրություն դրսևորում ռազմավարական խոշորագույն նշանակություն ունեցեղ էներգետիկ ոլորտում ներդրումներ անելու հարցում ու հայտարարում իշխանությունների կողմից տրվելիք անհրաժեշտ երաշխիքների մասին, թե՞ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բուռն իրադարձությունների ու Միլսի հայտարարության միջև գոյություն ունի զրոյական կապ:

Եթե հիշում եք, միառժամանակ առաջ մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Սամվել Կարապետյանն ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում են գնել Հայաստանում խոշորագույն հիդրոկասկադ ընկերությունը, որի մեջ է մտնում «Հրազդան» ՋԷԿ-ը` 9 ՀԷԿ-ով։ Ակնհայտ էր, որ նման խոշորածավալ գործարքի հիմքն իրականում քաղաքական էր ու ուղղակիորեն թելադրված էր Մոսկվայից. խնդիր կար ոչ միայն լիարժեքորեն տիրելու Հայաստանի էներգետիկ ոլորտին, այլև ձեռքի հետ էլ ամրացնել Կարեն Կարապետյանի դիրքերը երկրի ներսում: Իսկ այս ամենը նշանակում էր մեկ բան. ՌԴ-ն Հայաստանում շախ էր հայտարարում Արևմուտքին, ինչն էլ իր հերթին նշանակում էր, որ Վաշինգտոնը չէր կարող ձեռքերը ծալած նստել ու ստիպված էր հակաքայլեր մշակել՝ կանխելու Հայաստանի լիակատար ռուսաֆիկացումը:

Արդեն իսկ հայտնի է, որ Սամվել Կարապետյանն ապաակտիվանում է. քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ նրա եղբայր Կարեն Կարապետյանը չի զբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի աթոռը: Ավելին՝ կարծես այլևս դադարել են նաև խոսակցություններն այն մասին, որ տեսանելի ապագայում Հայաստան են հորդելու հսկայական ներդրումներ՝ ռուսական ծագման, ինչը, բնականաբար, չի կարող պատահական լինել հատկապես ԱՄՆ դեսպանի հայտարարության ֆոնին: Ըստ էության՝ տեղի է ունեցել հետևյալը. ԱՄՆ-ն կարողացել է որոշակի խողովակների միջոցով Մոսկվային հասկացնել, որ չի պատրաստվում Հայաստանն ամբողջությամբ ռուսներին հանձնել, ու հիմա Կարապետյանի նահանջին զուգահեռ ականատես ենք դառնում ԱՄՆ գրոհին:

Ինչ վերաբերում է Միլսի հայտարարությանը, թե ԱՄՆ-ին անհրաժեշտ են երաշխիքներ, ապա դա ակնհայտորեն ակնարկ է իշխանություններին՝ կամք ցուցաբերելու վերաբերյալ. եթե Հայաստանի իշխանություններն ուզում են երկիրը զարգանա, ապա արևմտյան կապիտալը պատրաստ է հոսել Հայաստան, իսկ իշխանությունների առաքելությունն էլ կայանալու է Մոսկվայի հետ նմանատիպ հարցերում լեզու գտնելը, խանդի նոպաները զսպելը: Այլ խոսքով՝ Միլսը ՀՀ իշխանություններին դնում է գործնականում անելանելի վիճակում՝ մի կողմից ներկայացնելով գայթակղիչ առաջարկ, մյուս կողմից` Ռուսաստանի հետ համապատասխան փոխզիջման գալու բեռը թողնելով նույն իշխանությունների վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Բանն այն է, որ Հայաստանում արվող կամ արվելիք օտարերկրյա ներդրումներն ավելի շատ ձեռնտու կարող է լինել քաղաքական տեսանկյունից, քան տնտեսական. ԱՄՆ առատաձեռնությունն այս պարագայում ունի բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ:

Թե ինչ երաշխիքներ այս ընթացքում իշխանությունները կներկայացնեն ամերիկացի ներդողներին, իհարկե ժամանակը ցույց կտա, բայց որ Մոսկվայի առաջխաղացումը Հայաստանում կասեցված է, ակնհայտ է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»
Ամենադիտված