00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեզ նսեմացրին. Սեյրան Օհանյան«Ժառանգություն»-ը համագումար է անում. ներկա են ՕՐՕ-ի առաջնորդները (լուսանկարներ)Պայթյուն Տափերական գյուղի մանկապարտեզումՕրվա խորհուրդըՍևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենամատչելի ու հրաշալի վայրերի ցանկում Կրակոցներ Երևանում. 26-ամյա երիտասարդը հրազենային վիրավորում է ստացելՈրդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքըՄեքքայում ահաբեկչական փորձ է կանխվելԱրտահայտություններ, որոնք չկան ինքնաբավ և իմաստուն կնոջ բառապաշարումՏիմատիի նախանձելի հանգիստը (լուսանկարներ)

Հայաստանը՝ խաղից դուրս...

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մայիսի 14-15-ին անցկացվեց Մետաքսի ճանապարհի նախագծի վերաբերյալ միջազգային խոշոր համաժողով, որին ներկա էր մոտ երեք տասնյակ պետության ղեկավար՝ նախագահ կամ վարչապետ: Համաժողովին ներկա էին ԵՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ` Հայաստանի: Սերժ Սարգսյանն այդ օրերին ոչ թե Չինաստանում էր, այլ մեկնել էր Քաթար, որտեղ հանդիպում էր այդ երկրի ղեկավարության հետ եւ փորձում ներդրումներ ներգրավել դեպի Հայաստան:

Որևե մեկի համար կասկած չի հարցում այն իրողությունը, որ կարևոր է Հայաստանը «Մետաքսի ճանապարհ» չինական նախագծում իր տեղն ու դերն ունենա, այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ մեր երկիրը Պեկինում այս օրերին անցկացվող «Մետաքսի ճանապարհ» մեծ միջազգային համաժողովին ներկա լիներ բարձր մակարդակով: Մինչդեռ այս կարևորագույն համաժողովին Հայաստանը ներկայացվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների, ու նաեւ կապի ու հեռահաղորդակցության նախարարների մակարդակով՝ Սուրեն Կարայան եւ Վահան Մարտիրոսյան: Նման առանցքային համաժողովներին Հայաստանի մասնակցությունը պետք է դիտարկել մեր երկրի գործունակության պրիզմայի ներքո: Ինչ ունի առաջարկելու Հայաստանը կամ ինչ ակնկալիքներ ունի՝ որևէ բան ստանալու: Միանշանակ թե մեկը թե մյուսը զրոյական մակարդակի վրա են: Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցել է բազմաթիվ համաժողովների, սակայն արդյունքը եղել է մեկը՝ մեր գիտակցումը, որ այնտեղ ընձեռվող հնարավորություններից մենք ի զորու չենք օգտվել:

Մինչդեռ այլ երկրների օրինակները հուշում են, որ նման հարթակները կարող են տնտեսության զարգացման համար լավագույն խթանը հանդիսանալ: Չինաստանը Վրաստանի հետ ստորագրել է ազատ առեւտրի համաձայնագիր, որը նշանակում է, որ վրացական ապրանքները, այդ թվում գինիները, չինական մեկուկես միլիարդանոց շուկայում կհայտնվեն առանց մաքսատուրքի: Չինաստանը նաեւ պատրաստվում է Վրաստանում հիմնել զարգացման բանկ՝ մեկ միլիարդ դոլար հիմնադիր կապիտալով: Ինչպես գիտենք, 2008-ին մենք նույնպես հանդես եկանք Համահայկական բանկի ստեղծման նախաձեռնությամբ, սակայն մինչ օրս հասկանալի չէ, թե որն էր սույն կառույցի ստեղծման նպատակը և ինչ արդյունք այն ապահովեց: Չինաստանը բազմիցս ամենաբարձր մակարդակով առաջարկել է Հայաստանին մեզ հարիր տեղն ու դերը Մետաքսի ճանապարհի նախագծում: Այն որ մենք ադեկվատ ունակ չենք օգտվել մեզ ընձեռված հնարավորություններից պետք է բարդել միայն ու միայն պատկան մարմինների ապիկարության վրա: Չինաստանն ըստ էության Մետաքսի ճանապարհի նախագիծը մի քանի տարի առաջ է սկսել իրականացնել: Դա Չինաստանի համար ցամաքային կապն է Եվրոպայի հետ, որովհետև ըստ էության այդ երկիրն աշխարհի հետ հիմնականում կապվում էր ծովային ճանապարհով: Հայաստանի համար պրոբլեմներ կան, բայց այդ նախագծերի իրականացումն ինքնին նշանակում է, որ տարածաշրջանի աշխարհքաղաքական, աշխարհատնտեսական դասավորվածությունն ու պատկերը փոխվելու է: Եվ որքան շուտ Հայաստանն ակտիվ մասնակից դառնա այդ ծրագրերին, բնականաբար, այնքան շատ կշահի:

Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը նշանակում է, որ Հայաստանը տրանսպորտային առումով միանում է պանեվրոպական, այսպես կոչված, տրանսպորտային միջանցքներին, դառնում է ըստ էության այդ տնտեսական տարածքի, այդ տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի մաս: Դա, ի դեպ, Հայաստանի համար շատ բնական է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ շրջափակումն Արևմուտքից ու Արևելքից: Դա Հայաստանի միակ շանսն է աշխարհի հետ կապ ունենալու համար: Երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի միջոցով ելք դեպի ծովեր, և ըստ էության դա շրջափակման հաղթահարում է:

Սակայն կտրվելով քաղաքական երազանքներից, գալով հայաստանյան տնտեսական և քաղաքական իրականություն տրամաբանական հարց է առաջանում. բարձր մակարդակով գնանք Պեկին ի՞նչ անենք, այն պարագայում երբ 2008 թվականին հայտարարվեց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին և կարճ ժամանակ անց այդ ռազմավարական նշանակություն ունեցող պրոյեկտը մոռացության գիրկը անցավ: Բարձր մակարդակով գնանք Պեկին ի՞նչ անենք, երբ մեր երկիրը հայտարարել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մասին, բայց այդ գործընթացը ընթանում է այնպիսի տեմպերով, որ կողքից նայողին կարող է թվալ՝ հյուսիս և հարավ բևեռներն ենք միմյանց կապում: խնդիրը մասնակցության մակարդակը չէ, որովհետեւ տնտեսական և քաղաքական ինքնուրույն գործոն չդառնալու պարագայում Հայաստանի մասնակցության հանգամանքը շարունակելու է լինել ընդամենը «ներկա ստանալու» համարժեք:

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 2055 անգամ

Լրահոս
25 Հուն
Մեզ նսեմացրին. Սեյրան Օհանյան«Ժառանգություն»-ը համագումար է անում. ներկա են ՕՐՕ-ի առաջնորդները (լուսանկարներ)Պայթյուն Տափերական գյուղի մանկապարտեզումՆոր մանրամասներ Գառնիում տեղի ունեցած վթարիցԱստղագուշակ՝ հունիսի 25-ի համար Տեսանյութ. ադրբեջանցի երեխաները սովամահությունից փրկվելու համար Բաքվի աղբարկղերն են փորփրումՕրվա խորհուրդը47-ամյա Ջենիֆեր Լոպեսի թարմ ու սեքսուալ մարմինը (լուսանկարներ)Սևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենամատչելի ու հրաշալի վայրերի ցանկում Կրակոցներ Երևանում. 26-ամյա երիտասարդը հրազենային վիրավորում է ստացելՈրդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքըՄեքքայում ահաբեկչական փորձ է կանխվելԱրտահայտություններ, որոնք չկան ինքնաբավ և իմաստուն կնոջ բառապաշարումՏիմատիի նախանձելի հանգիստը (լուսանկարներ)Անգլիան մտնում է խաղի մեջ…Ամերիկուհի Ալիսիա Մոնտանոն 5 ամսական հղի լինելով մասնակցել է մրցավազքիԲարաք Օբամայի հանգիստը՝ ԲալիումՈղբերգական ավտովթար Հաղարծինում. Opel Zafira-ի 30-ամյա ուղևորը տեղում մահացել էԽոշոր ավտովթար Գառնի գյուղի սկզբնամասում. կա 4 վիրավորՄեքսիկայի և Պորտուգալիայի հավաքականները հաղթանակ տոնեցին (տեսանյութ) Այսօրվա պատահարի հետ կապված որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն ՀովհաննիսյանԱյս տարվա նորաձև լողազգեստները (լուսանկարներ)Ամենաբարձր ցուցանիշները եղել են օտար լեզուներից, ամենացածրը՝ ռուսաց լեզվից և ֆիզիկայից. միասնական քննությունների արդյունքներըՍեփական բացթողումը «ջրում» են Սևանի ջրերովՖրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետոԻնչպես է անցել Անահիտ Սիմոնյանի 30-ամյակի օրը. Tert.am Life (լուսանկարներ)Անառողջ երիտասարդների զորակոչը պետք է բացառվի. Վիգեն ՍարգսյանՆերդրումային առումով բավականին ռիկսային է մեր պետությունը. տնտեսագետՀրդեհ՝ Տափերականի մանկապարտեզումՀովհաննես Բաչկովը` Եվրոպայի չեմպիոն3 մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետՖուտբոլիստներին իրենց արտաքինով չեմ գնահատում. Վիկտորյա ԼոպիրյովաԱդրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցելՀալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվելՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը ԱՄն ում վարորդ է աշխատումՇվարցենեգերին Ֆրանսիայի նախագահի կինը դիմավորել է ջինսե տաբատովԻվանկա Թրամփին կհարցաքննենՏիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Իլհամ Ալիևի հայտարարությանըՄեմֆիս Դեպայի և Քուինսի Պրոմեսի երգի տեսահոլովակը«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակումՀՀ քաղաքացի՞ ես՝ ուրեմն 2000 դոլարի պարտք ունեսՊետությունը` հանուն արտոնյալների…Պուտինն՝ իր հետախուզական կարիերայի մասինԱվտովթարից տուժած զինծառայողներին տեղափոխել են ԵրևանԱլեքսանդր Պետրոսյանը լքել է «Գանձասար-Կապան»-ըՃՈ-ն խոստանում է. կպատժի (տեսանյութ)Մինչեւ Հայաստանը չվերանա, ՀՀԿ-ն իշխանությունից չի՞ հեռանա21 միլիոն դոլարի վարկ՝ ՀայաստանինԱլվարո Մարատան վայելու է մեղրամիսը (լուսանկարներ)Ռոնալդուն ու թիմակիցները նախապատրաստվում են առաջիկա խաղին (լուսանկարներ)
Ամենադիտված
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) «Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»