00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)

«Փաստ»․ «Եթե երևանաբնակների 60–65%–ը մասնակցեր ընտրություններին՝ ընտրակաշառքները չէին օգնի իշխանություններին վերարտադրվել»․ Տիգրան Ավինյան

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Ելք» դաշինքից ավագանու անդամ դարձած Տիգրան Ավինյանը զրուցել է «Փաստի» հետ, նշել, որ թեև արդյունքը գոհացուցիչ չէ, սակայն փաստում է այն, որ իրենք Երևանում կայուն ընտրազանգված ունեն:

– «Ելք»–ի ստացած քվեները գոհացուցի՞չ են Ձեզ համար: Արդյո՞ք սա կարելի էր ակնկալել և նման արդյունք ունենալուն պատրա՞ստ էիք:
– Մենք պատրաստ էինք ընտրությունների ցանկացած ելքին։ Ո՛չ, արդյունքը գոհացուցիչ չէ, բայց այս արդյունքը ցույց է տալիս, որ «Ելք» դաշինքը ունի կայուն ընտրազանգված Երևանում։ Այս արդյունքով «Ելք» դաշինքի 14 անդամ ներկայացված կլինեն Երևանի ավագանիում՝ ծառայելու երևանցիներին և պաշտպանելու նրանց շահերը։

– Մեծամասնություն չդարձաք: Ի՞նչը Ձեզ խանգարեց, ո՞րն էր հիմնական խոչընդոտը:
– Կարծում եմ հիմնական խոչընդոտը մարդկանց թերհավատությունն է ընտրությունների նկատմամբ։ Չնայած որ մենք ունեինք վստահված անձեր բոլոր ընտրատեղամասերում, «Տարոնը մեկ է ընտրված է» միտքը դեռևս շատ էր արծարծվում։ Մասնակցության ցածր թվերը նաև սրա մասին են խոսում։

– Ի՞նչ եք կարծում հնարավոր է ՀՀԿ–ի հետ ընդհանուր լեզու գտնել քաղաքային խնդիրները վեր հանելու և դրանց լուծում տալու տեսանկյունից: Ինչպե՞ս եք պատրաստվում համագործակցել իշխանական ուժի հետ:
– Մեր ավագանիների գործառույթները լինելու են բյուջեից կատարվող ծախսերի վերահսկողությունը, քաղաքացիների հարցերի բարձրաձայնումը և դրանց հնարավոր լուծումներ տալը։ Համագործակցությունը, եթե այն առհասարակ հնարավոր է, կլինի միայն շատ կոնկրետ ծրագրերի շուրջ։

– Շնորհավորե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք շնորհավորել Տարոն Մարգարյանին կամ ՀՀԿ–ին: Համարո՞ւմ եք, որ նա հաղթանակ տարավ:
– Չենք շնորհավորել և չենք էլ պատրաստվում շնորհավորել կոռումպացված, 2 տասնամյակ երկիրը և ժողովրդին հուսահատության հասցրած ուժի ներկայացուցչին։

– Այս ընտրություններին նույնպես մարդիկ տուրք գնացին ընտրակաշառքին: Ի վերջո ո՞րն է գլխավոր պատճառը, որ մարդիկ չեն կարողանում զերծ մնալ այդ «գաղթակղությունից»:
– Ես նման գնահատական չէի տա, համենայնդեպս, մեծամասնության մասին խոսք գնալ չի կարող։ Ընտրությունների մասնակցության թիվը ցույց է տալիս, որ մեծամասնությունը առհասարակ որոշեց չմասնակցել քաղաքական պրոցեսին։ Ընտրակաշառքի համակարգն արդեն 20 տարի գործող և կատարելագործվող մեխանիզմ է, որը շատ բարդ է կոտրել։ Հասարակության շրջանում հանդուրժողականության մթնոլորտ է ձևավորված այդ մշակույթի նկատմամբ։ Միակ տարբերակը քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է ընտրական պրոցեսներին։ Եթե երևանաբնակների 60–65% մասնակցեր այս ընտրություններին, կարծում եմ նույնիսկ ընտրակաշառքները չէին օգնի իշխանություններին վերարտադրվել։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պիտի կատարվի կամ ի՞նչ պիտի փոխվի մեր հասարակության մեջ, որպեսզի մարդիկ ընտրություն կատարեն խղճի մտոք:
– Միայն ինքներս մեր ուժերի նկատմամբ վերականգնված հավատը կարող է բան փոխել։ Այն օրվանից, որ մենք հավատացինք ինքներս մեր ուժերին, մեր տված քվեի ուժին, ընտրակաշառքների ժամանակաշրջանը կավարտվի»։

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 511 անգամ
Լրահոս
27 Մայ
Կրակոցներ Երևանում. 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոցԽոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներԻնքնասպանության փորձը կանխվել է Օրվա խորհուրդըՕրվա աստղագուշակՎլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերըԱրտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներիցՆախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումինՇախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերն ժամանակացույցըՍամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո ԱբենԴոն Պիպոյի ողջույնը՝ Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը (տեսանյութ)Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից էՀարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպեԹիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՏնակից՝ տուն. 30 տարի անց Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց քարաշեն տունՎարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակումԽնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլ»-ին. Բեքհեմը` Զիդանին (տեսանյութՓաշինյանի կոչը` մեքսիկացի ուսանողինՊարն աշխարհն ավելի բարի է դարձնում Ռիհաննան՝ Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ) Փաշինյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասինՎիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելըՏարոն Մարգարյանը՝ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների մասինՀայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակՀ1-ը տարիներ շարունակ տեղեկատվական բլոկադայի էր ենթարկում մի շարք ընդդիմադիր գործիչների«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառներից կազատվենքLive. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դիլիջանի միջազգային դպրոցի սաների հետԹուրքական քարոզչամեքենան կեղծիքի միջոցով փորձում է կասեցնել Իսրայելի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումըՏարոն Մարգարյանը չի պատրաստվում հեռանալԱյլևս ոչ մի ծնող չի մտահոգվի հայոց բանակում ծառայող իր զավակի առողջության և անվտանգության համար. գեներալ«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրող
Ամենադիտված