«Ժողովուրդ»․ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարի գործերը լավ չեն. նրան դատի են տվել
Армянская пресса«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի գործերը այնքան էլ լավ չեն: Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը՝ վերջերս Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել քաղաքացի Արմեն Խալաթյանը՝ պահանջելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ից տրամադրել չվճարված աշխատավարձը: Տեղեկացանք, որ Ա. Խալաթյանի ընդհանուր գումարի պահանջը կազմում է մոտ 1 միլիոն 620 հազար դրամ»:
Ավելի մանրամասն' թերթի այսօրվա համարում: