00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուբեն Վարդազարյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահՋորջ Քլունին 500 հազար դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համարՍերժ Սարգսյանը ՀՀ վարչական դատարանի նախագահ է նշանակելՉեմպիոնների լիգա. օրվա խաղերըԵրևանի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹրամփն աշակերտների և ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության ապահովման հարցը«Գյումրի» ԲԿ-ի բժիշկները խիստ նկատողություն են ստացելՏարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումըԱստղագուշակ՝ փետրվարի 21-ի համարՕրվա խորհուրդը

Սերժ Սարգսյանի «ջոկերը»...

 

Երեկ իշխող Հանրապետականի ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ի վերջո բացեց փակագծերը և հայտարարեց, թե ովքեր են զբաղեցնելու ԱԺ նախագահի և մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնները:

Հանրապետականը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Արա Բաբլոյանի թեկնածությունը, և, ինչ խոսք, նման հանգուցալուծումը կարելի է անակնկալ համարել: Չնայած այն իրողությանը, որ Արա Բաբլոյանը խորհրդարանական ընտրություններում հանրապետականի 4-րդ համարն էր, այնուամենայնիվ, նա չունի քաղաքական կենսագրություն և երբևե աչքի չի ընկել ակտիվ պատգամավորական գործունեությամբ: Բացառություն էր թերևս միայն 2012 թվականի փետրվարը, երբ լրագրողները արձանագրել էին ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների քվեարկությունն ուրիշի փոխարեն: Այդ թվում, օրինակ, Արեգ Ղուկասյանի, Հերմինե Նաղդալյանի, կամ Գագիկ Մելիքյանի: Այդ պատգամավորների թվում էր նաև Արա Բաբլոյանը:

Բայց, վերջինս այդ պատմության մեջ ցուցաբերեց բացառիկ վարք: «Բռնվածներից» նա միակն էր, որ հրապարակավ ներողություն խնդրեց այդ արարքի համար եւ հայտարարեց, թե սխալ է արել: Հիմա երեւի Գագիկ Մելիքյանն ու Հերմինե Նաղդալյանը, որոնք կրկին պատգամավոր են, շատ են ափսոսում, որ հինգ տարի առաջ ներողություն չխնդրեցին ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ արժանիքն է հիմք հանդիսացել ընտրությունը կանգնեցնել հենց Բաբլոյանի թեկնածության վրա, քանի որ քաղաքական այլ արժանիքներ՝ գոնե անզեն աչքով՝ չեն նշմարվում:

Մյուս կողմից, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք պատահական կադրային նշանակումներ չի անում: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում կարծես թե յուրօրինակ ոճ ունի այդ տեսակ անակնկալներ մատուցելու, օրինակ, նույնը մենք տեսանք Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնի նշանակման առումով, երբ նորից անսպասելի անձ նշանակվեց, որի անունը մինչ այդ երբեք չէր շոշափվում։ Այս իմաստով, իհարկե, անակնկալ էր, մյուս կողմից՝ Արա Բաբլոյանը դիտարկվել է Սերժ Սարգսյանի համար իբրև պահեստային տարբերակ, եթե անհրաժեշտություն առաջանա ներիշխանական բևեռում կոմպրոմիսի գնալ: Նախագահը փաստորեն գնում է այդ կոմպրոմիսին՝ ներքաղաքական պայքարում լարվածության աճը կանխելու համար: Բաբլոյանը կոմպրոմիսային ֆիգուր է և անկախ իր պաշտոնավարման ժամկետից, կարող է հանգիստ «համակեցվել» թե՛ Սերժ Սարգսյանի, և թե՛ Կարեն Կարապետյանի հետ' նայած, թե նրանցից ով 2018-ին կստանձնի իշխանության ղեկը: Արա Բաբլոյանի նշանակումը ցույց է տալիս, որ Ազգային ժողովն առաջիկա տարում առնվազն ինչ-որ միջանկյալ կարգավիճակում է լինելու, և որ իշխանության ներսում կա դիրքային լուրջ պայքար ուժերի նոր դասավորության համար։ Այս նշանակումն ապացուցեց, որ իշխանության մեջ անորոշություն մասին քաղաքական շշուկները, այնուամենայնիվ, սին չեն։

ՈՒժերի հարաբերակցության նոր դասավորության պայքար՝ իսկապես կա, և այս պահին չկա որոշակի հանգուցալուծում, որը թույլ կտար քաղաքական որևէ ֆիգուր նշանակել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Արա Բաբլոյանի նշանակումը վկայեց, որ Սարգսյանին հաջողվել է խորհրդարանը քաղաքականից վերածել խորհրդանշական կառույցի և դա լիովին համահունչ է Հայաստանում իշխող համակարգի եւ առկա ներքաղաքական վիճակի տրամաբանությանն ու խնդիրներին, դրանց առանցքային գծերին:

Այժմ անդրադառնանք մեկ այլ, ոչ պակաս ուշագրավ դիտարկման: Խորհրդարանական ընտրությունները իշխանության համար անցան քաղաքական սերնդափոխության կարգախոսի ներքո: Մինչդեռ հպանցիկ հայացքը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների կազմին հուշում է, որ ՀՀԿ խոսքի և գործի միջև սարերի ու ձորերի տարբերություն է: Որևէ մեկը չի պնդի, որ Խոսրով Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, կամ Գագիկ Մինասյանը ՀՀԿ նոր դեմքերն են կամ սերնդափոխության դրոշակակիրները: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀԿ-ում նախընտրել են դիմել ոչ թե համակարգային, այլ կոսմետիկ սերնդափոխության, որը ոչ այլ ինչ էր, քան նախընտրական պարզագույն ֆիկցիա: Իսկ քաղաքական սերնդափոխության խնդիր իշխող հանրապետականը իր առջև չի դնում պարզ պատճառով՝ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտի լճացման պայմաններում չունի ներքին խնդիրներ, որոնց լուծման համար ստիպված կլիներ զոհաբերել «հին գելերին»: Միևնույն ժամանակ, չմոռանանք, որ ՀՀԿ մեծամասնությունը շարունակում է մնալ օդիոզ տարրը, որին առնվազն խորհրդարանի տարածքում «հավաք» պահելու համար երիտասարդ հանրապետականների կշիռը չէր բավարարի: Այդ գործի համար կուսակցական շկոլա է պետք, կամ առնվազն բժշկի դիպլոմ, չէ՞ որ Բաբլոյանն ինքը շեշտեց, որ մանկաբույժ է, և գիտի՝ ինչպես վարվել չարաճճիների հետ:

Փաստորեն, կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ունենք կլինիկայի վերածելու Ազգային Ժողով…

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

դիտվել է 2407 անգամ
 
Լրահոս
21 Փետ
Ռուբեն Վարդազարյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահՋորջ Քլունին 500 հազար դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համարՍերժ Սարգսյանը ՀՀ վարչական դատարանի նախագահ է նշանակելՉեմպիոնների լիգա. օրվա խաղերըԵրևանի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹրամփն աշակերտների և ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության ապահովման հարցը«Գյումրի» ԲԿ-ի բժիշկները խիստ նկատողություն են ստացելՏարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումըԱստղագուշակ՝ փետրվարի 21-ի համարՕրվա խորհուրդը«Ժամանակ». Ընկել են դեղատոմսերի հետեւից «Ժամանակ». Ցուցմունք կտա«ՀԺ». «Գյումրեցի մարմնավաճառները թասիբով են» «ՀԺ». Զոհված զինծառայողների ընտանիքներին՝ ամսական 860 դրամ «Ժողովուրդ»․ Կակաոյի գները չեն նվազում «Հրապարակ». Կմասնակցեն Բեռլինի կոնֆերանսին «Ժողովուրդ». Ինչու ազատեց աշխատանքից«Հրապարակ». Հրաժեշտ ՊԵԿ-ին «Ժամանակ»․ Կարևոր այց է սպասվում«Ժամանակ». Միջնորդում են Ռուսաստանից «Հրապարակ». Բեգլարյանի որդին սպասում է «Ժողովուրդ»․ Մեկնել է Հայաստանից «Ժողովուրդ». Մտահոգիչ իրավիճակ Օրվա կադրը. Մասիսի վիհը «Բարսելոնա»-ն չհաղթեց, Մեսսին կարիերայի առաջին գոլը խփեց «Չելսի»-ի դարպասին (տեսանյութ)«Բավարիա»-ն ջախջախեց «Բեշիքթաշ»-ին (տեսանյութ)Մարոկոյում 15 դեռահասներ բռնաբարել են ավանակին և կատաղությամբ են վարակվել Ավտովթարը խլեց երիտասարդ աղջկա կյանքը․ Նրա վերջին խոսքերը՝ մահանալուց առաջ, հուզել է ողջ աշխարհին Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել «Ով ինչ ունի` հագնում է». սպանություն Երևանում` հարսանիքից հետո (տեսանյութ)Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Արուս Տիգրանյանի հումորային ռեպորտաժը՝ «Դեպի եվրատեսիլի» մասին (տեսանյութ)ՀՀ վարչապետը կարևորում է արտաքին առևտրի շրջանառության աճը Դուք ձեզ հայելու մեջ նայե՞լ եք, նայեք էլի մի հատ. Գրիշա Աղախանյանի կնոջ կտրուկ պատասխանն իրեն քննադատողներինՀարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց (տեսանյութ) Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Կրիստինա Օրբակայտեի նոր՝ էրոտիկ տեսահոլովակը Պրեմիերա․ Սարո՝ «Քանի» Ոստիկանները 70-ամյա տղամարդուն բերման են ենթարկել մացառախոզ որսալու կասկածանքով (լուսանկարներ) Նախագահի ուղերձը միտված էր մոտ ապագային և պատմական հորիզոններին. Խոսրով Հարությունյան Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են Քահանայի Էքսցենտրիկ ելույթը համացանցում հիթ է դարձել (տեսանյութ)Ըստ ձեզ՝ նրանք խե՞նթ են. կապշեք, եթե իմանաք, թե ինչու են այս մարդիկ առանց տաբատի գտնվում մետրոյում (տեսանյութ)Առեղծվածային դեպք հանրապետությունում. հաճախորդը սուրճ է հյուրասիրել վարորդին, ում ինքնազգացողությունը վատացել էԿադաստրի պետական կոմիտեն նախատեսում է մի շարք բարեփոխումներԷդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահի ուղերձը պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք է համարում Սկանդալ հայկական շոուբիզնեսում. համացանցում է հայտնվել Հովհաննես Ազոյանի՝ ամբողջովին մերկ նկարը (ֆոտո՝ մեծերի համար) Նունե Եսայանը հետ չի մնում երիտասարդներից. երգչուհին թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել (ֆոտո)
Ամենադիտված
Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցՎաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)37-ամյա կինն 9-ամյա դստեր հետ միասին ցած է նետվել Դավթաշենի կամրջիցԴավթաշենի կամրջից դստեր հետ ցած նետված կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից էր. մանրամասներԱդրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր «Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխայինԱրտակարգ դեպք Երևանում. «Ռոմանոյի» փոխդեկանը տարօրինակ առաջարկութուններ է արել ուսանողուհուն և ծեծի ենթարկվելԶինված հարձակում ՎՏԲ բանկի վրա. թարմացված
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացել«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք 20 էրոտիկ լուսանկարներ, որոնք դուր կգան նաև կանանց. այս լուսանկարիչը գիտի ֆիքսել ճիշտ պահը (մեծերի համար)Աբխազիայի ազգային հերոս Գալուստ Տրապիզոնյանը՝ Ռուբեն Թաթուլյանի մասին
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)