«Հիմա էլ նույնպես պտի շարունակեմ»
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հարցին՝ ինչով է զբաղվելու որպես պատգամավոր, երբ այլևս ԱԺ նախագահ չէ, պատասխանեց. «Մոտավորապես 18 տարի ԱԺ-ում եմ եղել և բոլոր օրենքների օրենսդրական նախաձեռնությունների հանողների հիմնական մասը իմն է եղել և հիմա էլ նույնպես պտի շարունակեմ»:
Հարցին՝ որ ոլորտներում, հանձնաժողովներում է իրեն պատկերացնում, պատգամավորը նշեց. «Դեռևս կայացնեն՝ կմտածեմ՝ որ հանձնաժողովում, բայց ընդհանուր առմամբ, բնական է՝ Ազգային ժողովի նախագահ չեմ այս պահին, բայց նաև որովհետև կուսակցության փոխնախագահ եմ և իմ գործունեությունը ավելի շատ կուսակցական աշխատանքում կլինի»: