ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին 

Արցախի հարցում փակագծերը բացվեցին...

Վերլուծական

Այսօր, մայիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ազգային Ժողովի անդրանիկ նիստը: ԱԺ առաջին նիստին ծավալուն ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը անդրադարձավ երկրի համար կարևորագույն մի շարք խնդիրների: Սերժ Սարգսյանի ելույթը շարքային չես անվանի: 2018-ին ընդառաջ իր կողմից արված շեշտադրումները հիմք են տալիս պնդելու, որ Սերժ Սարգսյանը ԱԺ բարձր ամբիոնից ոչ թե հեռանալու, այլ նոր մեկնարկի հայտ ներկայացրեց:

Դատեք ինքներդ: Նախագահը խոսեց պետական քաղաքականության գործնականում բոլոր ուղղությունների շուրջ` անդրադարձ կատարելով անգամ տնտեսությանը և վիճակագրական տվյալներին: Նախագահի ելույթի մեսսիջները ուղղված էին քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին, ըստ այդմ, Սերժ Սարգսյանը առկախված թողնելով իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցը միևնույն ժամանակ հնգամյա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշների, արտահանման ցուցանիշների և այլ վիճակագրական նշաձողեր է սահմանում: Նման քաղաքական հեռանկարությունն առնվազն տարօրինակ է հեռացող և քաղաքական ամբիցիաները վայր դրած նախագահի համար: Սերժ Սարգսյանը իր ելույթի շեշտադրումներով իրականում հանրությանը տեղեկացրեց, թե ինչպիսի չափանիշներ են գործելու 2018-ին վարչապետի ընտրության հարցում՝ իրեն հռչակելով 2018-ի վարչապետի թեկնածու:

Ոչ պակաս ուշագրավ շեշտադրումներ էին առկա Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածում, որը վերաբերվում էր արցախյան հիմնահարցին: Նախագահը բացահայտ հայտարարեց, որ իշխանությունները կողմ են ստատուս քվոյի փոփոխությանը. «Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն' շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,-իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը։ Ուշագրավ է, որ նախագահը այս համատեքստում անդրադարձավ նախընտրական շրջանում այս հարցի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վարդան Օսկանյանի բարձրաձայնած թեմաներին: 

Ս.Սարգսյանն ընդգծեց, թե փորձ է կատարվել վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, ըստ նրա' չստացվեց։ «Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ»։ Սա ակնհայտորեն Լևոն Տեր-Պետրոսյանին էր ուղղված, որը ԱԺ ընտրությունների շրջանում հանդես եկավ իր խաղաղության ծրագրով, ընդ որում, երկար ժամանակ կոնգրեսականները դժգոհում էին, թե իրենց ներկայացրած ծրագրին ի պատասխան ոչ ոք, և հատկապես ՀՀԿ-ն չի պատասխանում:

Այն որ Կազանի փոստաթուղը չի բխում հայկական կողմի շահերից՝ բացահայտում է ռուսական «Коммерсант» պարբերականը: Պարբերականը ամիսներ առաջ հրապարակել էր մի հոդված, որում մանրամասներ է ներկայացնում նշված փաստաթղթից: Խոսքը Հայաստանի պարագայում Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի շրջանները ամբողջությամբ, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների՝ ադրբեջանական կողմին հանձնելու մասին է: ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն հերքել այս տեղեկատվությունը, իսկ այսօր արդեն, ԱԺ բարձր ամբիոնից նախագահը հայտարարում է, որ Կազանյան փաստաթղթի ընդունումը տապալվել է միայն Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման պատճառով ու նշված փաստաթուղթը շարունակում է մնալ միակ աշխատանքային փաստաթուղթը՝ նշանակում է նա կողմ է խնդրի լուծման կազանյան տարբերակին և վերահաստատում է իր պատրաստակամությունը կյանքի կոչել այն:

Գուցե դա նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ հայտարարում էր, որ հարցը պետք է լուծվի օր առաջ և ամեն բան արվի գալիք սերունդների ուսերին այն չթողնելու համար: Նախագահի ելույթին նախորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների անչափ ուշագրավ ակնարկները, որոնք կարծես թե վկայում են ղարաբաղյան բանակցային գործընթացը մեռյալ կետից առաջ մղելու փորձերի մասին: Հարցն այն է, թե որ ուղղությամբ գործընթացը կշարժվի: Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հունիսին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որից հետո կարող է արտաքին գործերի նախարարների հանդիպման անհրաժեշտություն ծագել: Նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովն անմիջապես պատասխանել է՝ ասելով, որ վերջերս Նալբանդյանի հետ կայացած հանդիպումից տպավորություն է ստացել, որ հայկական կողմը պատրաստ է զորքեր դուրս բերել խաղաղության դիմաց: Եթե այդպես է, հանդիպումն իմաստ ունի, ասել է նա: Ստացվում է, եթե Հայաստանը չմասնակցի հանդիպմանը՝ ուրեմն առնվազն այս փուլում իշխանություններն այդ քայլին գնալու անհրաժեշտ ռեսուրսները և կամքը չունեն, արդյունքում բանակցությունների տապալման մեղքը կբարդվի Երևանի վրա: Իսկ եթե պաշտոնական Երևանը համաձայնվի մասնակցել հանդիպմանը, նշանակում է Հայաստանը պատրաստ է դուրս բերել զորքերը: Այս համատեքստում նախագահի այսօրվա ելույթը ԱԺ-ում ստանում է բավականին ուշագրավ ենթատեքստ:

Արդյո՞ք սրանով նախագահը մեսիջ է հղում նորաթուխ պատգամավորներին, որ այս ԱԺ-ին է հենց վերապահված լինելու հողերը հանձնելու, զիջելու դերը: Իրականում հավանականությունը, որ հենց այդպես էլ կլինի՝ ավելի քան մեծ է:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
Ամենադիտված