00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչի՞ մասին է լռում նախարարըԿոմիտասի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղովԻսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի ՀայաստանԱդրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանըՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներԱդրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ ԲաբուխանյանՀրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն Անհայտ կորել է Արմավիրի մարզպետի խորհրդականըՌոնալդուն հաստատել է՝ մնալու է «Ռեալ»-ում

«Փաստ». ԵԼՔ-ն ու «Երկիր ծիրանին» պետք է մոռանան միմյանց հասցեին ասված ամենը և միասնական պլատֆորմ ստեղծեն»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսելով հայաստանյան ներկայի քաղաքական իրավիճակի մասին՝ նշում է, որ եթե քաղաքագիտության չափորոշիչներով դիտենք, քաղաքական գործընթացներ չկան: Ըստ նրա՝ տեղի ունեցած ԱԺ–ի և Երևանի ավագանու ընտրություններն իշխանության վերադասավորում են միայն:
«Որոշ դեմքեր, որոնցից հասարակությունը հոգնել էր, հետ են մղվել, սակայն մեծ մասը մնացել է, ուղղակի որոշ թարմացում է կատարվել: Բացարձակ մեծամասնություն ունեցող պահպանողական ՀՀԿ–ն կրկին կոլաիցիա է կազմել սոցիալիստական Դաշնակցության հետ՝ զրկելով այդ կուսակցությանը քաղաքական գործունեության ազատությունից»,– նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով Հայաստանում ձևավորվել է կուլիսային քաղաքական առևտուր. կա իշխող վերնախավ, որն օտարված է հասարակությունից և ժողովրդից: Այս երկու ընտրությունները սոսկ դերերի բաշխում էր, որը միջանկյալ միջոցառում է և կարևոր է այն առումով, որ ստեղծելու է այն բազան, որի հիման վրա, հավանաբար, Սերժ Սարգսյանը նորից «կգահակալի»:

Ասում է, թե ուրիշ բան չի կատարվում՝ Ադրբեջանը Հայաստանի վրա խոյանքներով գրոհ է տալիս, Վրաստանը համաշխարհային քաղաքականության մեջ բարձր նիշ է գրանցում, իսկ Հայաստանում այդ ընթացքում զբաղված են ԱԺ–ով, ավագանիով, հիմա էլ պիտի իջնեն քաղաքային և գյուղական խորհուրդներ ստեղծելու գործին: Մեր իշխող վերնախավը զբաղված է Հայաստանը մաս–մաս անելով և իրար մեջ բաժանելով:

Հարցին, թե ինչո՞ւ երևանցիների մեծ մասը նախընտրեցին ընտրություններին չմասնակցել, պատասխանում է, որ քաղաքականության մեջ մեկ հիմք կա՝ կամ երևում է, կամ ոչ: «Քաղաքացին երբեմն գիտակցում է, երբեմն չի գիտակցում: Պարզապես այս ընտրությունները ոչ մեկի համար հետաքրքիր չէին, որովհետև երևանցին իր շահը այդտեղ չտեսավ: Այդ փոփոխությունը քաղաքացուն հետաքրքիր չէ: Քաղաքացին տեսնելով, որ ինքն ինչպես էլ ընտրում է, արդյունք չի տալիս, անտարբեր է դառնում: Իր այգին ձեռքից վերցրել են, փողոցները կրպակապատել ու ցանկապատել են, քաղաքացուց ամեն ինչ վերցված է: Գիտի, որ նաև ձայնն է վերցված, ինքը չի ընտրում, իրենից գնում են, մի մասը գնում է գործարքի, մի մասը՝ ոչ: Երևանցու քաղաքը չկա: Այս տարիներին փոխանակ Ադրբեջանից մեր տարածքներն ազատագրեին, Երևանն են ազատագրել ծառից, ծաղկից ու այգիներից»,– նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանիում «Ելքի» և «Երկիր ծիրանիի» համագործակցությանը, քաղաքագետը գտնում է, որ եթե «Ելքը» օժանդակի «Երկիր ծիրանիին», ապա շատ բան կարող է դեպի դրականը փոխվել: Սակայն վերջինս նաև շեշտում է, որ «Ելքը» տարօրինակ վարքագիծ դրսևորեց և փոխանակ կառավարող կուսակցության դեմ պայքարելու՝ քլնգում էր Զարուհի Փոստանջյանին:

Ըստ նրա՝ «Ելքը» պետք է գնա լայն համագործակցության «Երկիր ծիրանիի» հետ: Այս երկու քաղաքական ուժերը պետք է մոռանան նախընտրական շրջանում միմյանց ասված բոլոր վատ խոսքերը և կազմեն միասնական, քաղաքական, տնտեսական պլատֆորմով մի խմբակցություն՝ Երևանի քաղաքային ավագանին դարձնելով պառլամենտ:
«Փաստի» այն հարցին էլ, թե անցած երկու ընտրությունների արդյունքները համադրելու դեպքում ընտրազանգվածին ի՞նչ գնահատական կարող ենք տալ, պատասխանեց, որ նախևառաջ ժողովուրդը երբեք սխալ չի լինում:
«Ամեն մի տխմար եթե ձայն չի ստացել, ասում է՝ էս ինչ ժողովուրդ է: Ուրեմն, եթե իրեն ընտրեր լա՞վ ժողովուրդ կլիներ: Ես դեմ եմ ժողովրդին դատապարտելուն: Տեսեք, ժողովուրդը չի ուզում անիմաստ խաղաղություն և նրա քարոզիչներին մեկընդմիշտ մերժեց: Ընտրազանգվածը նման քաղաքական հոսանքը մերժեց: ժողովուրդը մերժեց նաև պատեհապաշտությունը՝ հանձինս ՀՎԿ–ի, իսկ սա մեծ ձեռքբերում է»,– հավելեց նա»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 728 անգամ

Լրահոս
25 Հուլ
Ինչի՞ մասին է լռում նախարարըԿոմիտասի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղովԻսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի ՀայաստանԱդրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանըՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներԱդրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ ԲաբուխանյանՀրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն Անհայտ կորել է Արմավիրի մարզպետի խորհրդականըՌոնալդուն հաստատել է՝ մնալու է «Ռեալ»-ումՀայաստանի պատասխանը Պուտին-Ալիև հանդիպմանըԵռաչափ նկարն այսուհետ կզարդարի Երևանի Ազատության հրապարակըՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Բակո Սահակյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունՈւկրաինայի ազգային բանկն Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ է թողարկելԱդրբեջանը թիրախավորված գնդակոծում է հայկական դիրքերը, Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում 700 հայց ունիԱրթուր Եդիգարյանի գոլը՝ մարզմանը (տեսանյութ)Ռոնալդինյոյի գեղեցիկ հնարքը (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախապատրաստվում է «Բարսելոնա»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Մեսսին ու Սուարեսը «Յունայթեդ»-ի դեմ խաղից առաջ հանգիստն անցկացրել են Նյու Յորքում (լուսանկարներ)Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կունենա 3 մասնակիցԵգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու հարցում Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթըՄխիթարյանն՝ ընդդեմ «Ռեալ»-ի (տեսանյութ)ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչությունները, ինչպես նաև ԿԱՀ-ում խաղաղապահների վրա հարձակումըՎայոց ձորի մարզի 4 բալանոց երկրաշարժն զգացել են մի քանի բնակավայրումԱստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար«Իրատես». Ապագա իշխանության ձեւավորման շուրջ հստակություն կա արդեն, «դրայվը» վերականգնվել է«Իրավունք». «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի ունեցվածքը«Փաստ». Կրեմլը հստակեցնում է խաղի կանոնները«Հրապարակ». Ով է փոխարինում «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվապահինՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». Բա որ բլեֆը բացահայտվի՞Հինգ մեդալ` Ֆրանկոֆոնյան խաղերի մեկնարկումՕլիմպիական փառատոն. թենիսիստ Արթուր Սողոյանն առաջին հաղթանակը տարավ Վահան Բիչախչյանը նոր ակումբ ունի«Ծիրանի ծառ» -ը՝ Արամ MP3-ի մեկնաբանությամբ. Պրեմիերա Մադոննան ռոմանտիկ լուսանկար է հրապարակել իր և Սոս Ջանիբեկյանի համատեղ հանգստիցՄասիս-Նուբարաշեն ճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է ՀՀ-ն պետք է չեղյալ հայտարարի Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը. «Ժառանգություն» Երեք օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ըՄահացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը55 հազար վրացի է օգտվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից, նրանցից 3 հազարը ետ չեն վերադարձել Հետվարդավառյան ԹռչկանըԹուրք երգիչները կատարում են Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի երգը՝ փորձելով մրցել նրանց հետՔիմ Քարդաշյանը և այլ աստղեր՝ Balmain-ի երեկույթին (լուսանկարներ) «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնը» կսկսի գործել աշնանըՏեսանյութ. «Հայք» խմբի Հրանտը «Դլե յաման» է երգում Հայկական հսկաների սննկացման մեխանիկանԱՄՆ-ում սատկել է այն կատուն, որը 20 տարի «քաղաքագլուխ» է եղել
Ամենադիտված