ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

«Փաստ»․ Ինչո՞ւ են լուծարում Լեզվի պետական տեսչությունը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունը հավանություն է տվել մի որոշման, որով նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության, գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունը և ստեղծել Կրթության տեսչական մարմին:
Տարեվերջին էլ լուծարվելու է Լեզվի պետական տեսչությունը: Բայց վերջինիս փոխարեն այլևս չի նախատեսվում ստեղծել որևէ կառույց:

Բանն այն է, որ 2009 թվականից մեր երկրում ընթանում են տեսչական բարեփոխումներ: Բարեփոխումների արդյունքում երկրում գործող տեսչությունները պետք է դառնան տեսչական մարմիններ: Փոքր–ինչ կփոխվի նաև նրանց կառավարման ձևը: Իսկ մեր երկրում կան 18 տեսչություններ, և ծրագրի համաձայն պետք է մնան ընդամենը վեցը:
Փաստորեն այդ վեցի մեջ չէ Լեզվի պետական տեսչությունը: Այսինքն' այն տարեվերջին վերջնականապես լուծարվելու է' դադարելու է գոյություն ունենալ:

Այս հարցը քննարկման լայն թեմա դարձավ մեր մտավորականության շրջանում: Ի վերջո, խոսքը պետական լեզվի' հայերենի գործառույթների սահմանափակմանն է վերաբերվում ըստ էության:
Հարցի վերաբերյալ իր տեսակետը փորձեցինք ճշտել նաև Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից:

Տիկին Հովյանի ներկայացմամբ' բարեփոխումների խմբի անդամները եկել են հետևյալ «հանճարեղ» եզրակացությանը' Լեզվի պետական տեսչությունը չունի օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներ: Իսկ եղածներն էլ կրկնություններ են: Այն է' անում է մի բան, որն անում են նաև այլ ոլորտներում գործող տեսչությունները: Ուստի և հարց է դրվել լուծարել այն:

«Դուրս է գալիս, որ տեսչությանը մեղադրում են չաշխատելու մեջ: Իսկ ես կասեմ հակառակը,– պնդում է տիկին Հովյանը,–տեսչությունը ուզում են լուծարել, քանի որ այն աշխատում է: Խաղաքարտերը բացեմ' մեր գործարարները, բիզնեսի մարդիկ և նրանք, ովքեր իբրև թե պաշտպանում են վերջիններիս շահերը, եկել են մի եզրակացության' եթե լեզուն խանգարում է բիզնեսին, ուրեմն պետք է լուծել լեզվի հարցը»:

Իմ արձագանքին, թե լեզուն էլ են կապիտալիզացնում մեր երկրում, զրուցակիցս առավել մանրամասնեց. «Լեզվի պետական տեսչությունը մեկ անգամ չէ, որ ոտնձգություն է արել միջազգային թանկարժեք ապրանքանշանների նկատմամբ: Կամ' օտարաբառ հրապարակային գրվածքների, ցուցանակների, գովազդային վահանակների նկատմամբ:
Սակայն մի բան հստակ է, որ տեսչությունը երբեք ապրանքային նշանի' օտարալեզու լինելու փաստով վարույթ չի հարուցել: Վարույթ հարուցել է միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանը ծառայել է որպես ցուցանակ կամ գովազդային վահանակ, երբ տիրաբար բազմեցրել են իրենց ռեստորանի, խանութի կամ գեղեցկության սրահի ճակատային մասերում: Նման դեպքերում է միայն լեզվի տեսչությունն ընդվզել:
Եվ մենք այսօր լավ գիտենք, թե ովքեր են կանգնած այդ նախաձեռնության'տեսչությունը փակելու նախաձեռնության հետևում»:

Բանն այն է, որ մեր մտավորականների, հայոց լեզվի ջատագովների մի մասը տարիներ շարունակ մեղադրել է տեսչությանը, որլավ չի աշխատում, որ քաղաքը լցված է օտարաբանություններով, որ հայերենին հաճախ հատկացվում է ընդամենը կրավորական դիրք:
Իսկ հիմա էլ դուրս է գալիս, որ տեսչությունը փակում են, քանի որ այն լավ էլ աշխատում է ու աշխատելով խանգարում է բիզնեսի շատ ներկայացուցիչների:
Մի հետաքրքիր փաստ ևս նշեց տեսչության պետի տեղակալը: Ասում է, որ օտարերկրյա ներդրողներն առավել օրինապահ են, առավել հարգալից են մեր լեզվի ու նրա իրավունքների նկատմամբ, քան հենց մենք' մեր տեղական արտադրողները: Եվ այսօրվա պայքարը մեր լեզվի դեմ հենց տեղական արտադրողների կողմից է: Այսինքն' մենք ենք պայքարում մեր լեզվի դեմ:

Մի բան էլ' ըստ տիկին Հովյանի. բարեփոխումների այս ութ տարիների ընթացքում ինչքան հնարավոր էր լեզվի տեսչության որոշ գործառույթներ հանձնեցին այլ տեսչությունների' առողջապահության, աշխատանքի, սննդի անվտանգության և այլն, և այլն: Իսկ հիմա եկել է ժամանակը, որ ասեն, թե տեսչությունների գործառույթները կրկնվում են: Ու նաև այդ փաստով հիմնավորեն Լեզվի տեսչության լուծարումը:
Եվ այս ամենն արվում էր միտումնավոր, քայլ առա քայլ, որ մի օր արձանագրվի, թե Լեզվի պետական տեսչությունը գործառույթներ չունի:

Վերջում տեղեկացնենք, որ մեր երկրում տեսչական բարեփոխումներն իրականացվում են բրիտանական ծրագրով: Եվ բանն այն է, որ ըստ Հովյանի, երբ անգլիացիները տարիներ առաջ կազմակերպել էին դասընթացներ և ծանոթացնում էին ծրագրի սկզբունքներին, հաստատեցին, որ նման ծրագիր իրենց երկրում չի գործում:
Ի վերջո, եզրակացնում է պետի տեղակալը, բնական է, որ այն Անգլիայում չգործի, որովհետև ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ պետությունը չունենա վերահսկողական գործառույթներ լեզվական ոլորտում: Կամ չէ՞ որ, այս ճանապարհով ընթանալով, պարզապես փոշիացվում են պետության վերահսկողական գործառույթներն ընդհանրապես»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված