00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հրապարակ». Գործադիրը կմնա Շարմազանովի հույսին«168 ժամ». Ո՞ր դեպքում ՀՀ բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի. ինչի՞ վրա է եղել հույսը «ՀԺ». Ինչո՞ւ է Փաշինյանի ելույթից առաջ Սամվել Նիկոյանը խաչակնքվել «Հրապարակ». Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում. քավորը Բակո Սահակյանն է «168 ժամ». Ի՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հրապարակ». Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ է դարձել անսարք սառնարանը Մեյվեզերը նախապատրաստվում է Մաքգրեգորի դեմ կայանալիք մարտին (տեսանյութ)Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Թիկունքային ծառայողի օրվա կապակցությամբԵվս մեկ քրեական գործ` ընտրախախտումների փաստով

Իշխանությունների «շուստրիությունը» և հարվածը Հայաստանի արդարադատությանը

Իշխանությունները երեկ «շուստրիություն» արեցին եւ երեկվա «խառը» օրով տարածեցին կարեւոր հաղորդագրություն, որ Գյումրիում` Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ դատարանի կողմից մեղավոր ճանաչված, ինչպես նաեւ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմադաշտային դատարանի կողմից դասալքության եւ այլ հոդվածներով մեղավոր ճանաչված ցմահ բանտարկյալ Վալերի Պերմյակովին հանձնում է ՌԴ-ին, որպեսզի պատիժն այնտեղ կրի: Օրեր առաջ արդարադատության փոխնախարարը հաստատել էր, որ քննարկվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար ցմահ դատապարտված Պերմյակովի պատժի կրման վայրի հարցը։

Եթե Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է նրա պատժի կրման հարցը, ապա դա նշանակում է, որ դիտարկվում է Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու տարբերակը: Այլապես պատժի կրման հարցում քննարկելու բան արդարադատության նախարարը թերեւս չպետք է ունենար: Առեղծվածն այն է, որ նախարարությունը քննարկում էր հարցը, մինչդեռ Պերմյակովը Հայաստանի ձեռքում էլ չէ եւ չի էլ եղել՝ հանցագործությունից ի վեր: Նա գտնվում էր ՌԴ ռազմակայանում, հայ-թուրքական սահմանում հայտնաբերվելուց ի վեր: Ընդ որում, այդ սահմանը հսկող ՌԴ սահմանապահները Պերմյակովին օրենքի խախտումով են փոխանցել ռազմակայան, քանի որ պարտավոր էին փոխանցել Հայաստանի ԱԱԾ-ին: Արդյունքում առկա էր իրավիճակ, որ ՀՀ դատավորը երկրի դրոշի հետ միասին գնում է ՌԴ ռազմաբազայի տարածք՝ արդարադատություն իրականացնելու:

Երեկ` քաղաքական անցուդարձով և Ազգային ժողովի առաջին նիստով պայմանավորված, հանրության մեծ մասն այդպես էլ չնկատեց, թե ինչ կատարվեց մեկ օրում, ինչպես իշխանությունները «սղացին» հասարակական դժգոհության ալիքից և ազատվեցին հայհոյանքների եւ անեծքների արժանանալուց: Քողարկված ու ստվերային արարքները կարծես դարձել են իշխանությունների գործելաոճը: Հիշենք, ինչպես «Էլեկտրիկ Երևանի» թեժ ակցիաների ժամանակ հաղորդագրություն տարածվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պերմյակովին Հայաստանին հանձնելու շուրջ, այդպես փորձում էին մեղմել Բաղրամյանի ակցիաները, իսկ այսօր փորձում են հանցավոր համաձայնությունը ստվերել ԱԺ-ում ընթացող պալատական ինտրիգներով:

Այո, նրան ուշ թե շուտ արտահանձնելու էին, սա մեզ համար նորություն չպետք է լիներ, բայց այստեղ կարևոր էր, թե երբ կարտահանձնեն։ Մի բան է, որ նրան արտահանձնեն 8-10 տարի հետո, այլ բան է, որ արտահանձնեն հանցագործությունը գործելուց հետո ընդամենը 2 տարի անց։ Մամուլում օրեր առաջ մի թեզ տարածվեց, համաձայն որի՝ Պերմյակովը կարող է փոխանակվել ՌԴ-ում շուրջ 4 տարի պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: Այս պահին Հարությունյանը Հայաստանում չէ, իսկ Պերմյակովը վերդառնում է հայրենիք: Անգամ, եթե փոխանակման մասին տեղեկությունները ճշմարտության անգամ մեկ տոկոս են պարունակում, այդ երկու խնդիրներում ընդհանրության գիծ լինել չի կարող:

Հրաչյա Հարությունյանը ոչ միտումնավոր է այդ հանցագործությունը կատարել։ Երկրորդ՝ Հրաչյա Հարությունյանը ցմահ չի դատապարտվել։ Եթե Հրաչյա Հարությունյանն իր հանցագործությունը կատարել է մեքենայի անսարքության հետևանքով, ապա Պերմյակովը միտումնավոր է մտել մարդկանց տուն և սպանել տան անդամներին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխայի։ Երրորդ՝ Հրաչյա Հարությունյանն իր պատժի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանի բանտերից մեկում։ Այսինքն՝ նրա կատարած հանցագործությունից անցել է արդեն 5 տարի։ Պերմյակովի և Հարությունյանի կատարած հանցագործությունները անհամատեղելի են։ Այս պարագայում հարց է առաջանում, որը մեր իշխանությունների պարագայում թերևս հռետորական է՝ «պարոնայք, դուք թասիբ ունե՞ք…»:

Այսինքն, «դուխը» բավարարեց խնդրին միայն ժամանակավոր լուծում տալ` որոշ ժամանակ Պերմյակովին Հայաստանում պահելու հարց լուծել, իսկ, երբ «կրքերը հանդարտվեն»` մտորել Ռուսաստանին հանձնելու ուղղությամբ: Մի ամբողջ ընտանիք վերացվեց: Ավելին`դատավարությունը ոչինչ չապացուցեց` Պերմյակո՞վն էր իրական հանցագործը, թե՞ պարզապես «քավության նոխազ» էր…

Միայն հարցեր մնացին Ավետիսյանների հարազատների ու հայաստանցիների գլխում: Բայց կարևորը բավարարվեց Մոսկվայի պահանջը, իրենց զինծառայողին կտեղափոխեն Ռուսաստան` հայ-ռուսական հանցավոր պայմանավորվածության արդյունքում: Այս գործն իսկական լակմուսի թուղթ էր Հայաստանի ինքնիշխան պետականության համար: Ահա, սա է Հայաստանի «ինքնիշխան» պետության արդարադատությունը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

դիտվել է 2110 անգամ

Լրահոս
24 Հուն
«Հրապարակ». Գործադիրը կմնա Շարմազանովի հույսին«168 ժամ». Ո՞ր դեպքում ՀՀ բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի. ինչի՞ վրա է եղել հույսը «ՀԺ». Ինչո՞ւ է Փաշինյանի ելույթից առաջ Սամվել Նիկոյանը խաչակնքվել «Հրապարակ». Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում. քավորը Բակո Սահակյանն է «168 ժամ». Ի՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հրապարակ». Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը ԱԳ նախարար Նալբանդյանը մասնակցեց Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանըԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասինՀովհաննես Բաչկովը եզրափակչում էԱրա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարինՄոսկվայում օրենքով գող է ձերբակալել Իրան․ բամբակով վիզ կտրող մեր հարևանըՀայերի հետքերը ՍումգայիթումԵրեք գաղտնիք, որոնց մասին կանայք պատմում են իրենց սեքսոպաթոլոգինՎարչապետը զբոսաշրջային արխիվ է ստեղծել (տեսանյութ)Ռոնալդուի ընկերուհու նոր աշխատանքը (լուսանկարներ)«Քամին զանա» -ն՝ Իվետայի եւ Արամ MP3-ի մեկնաբանությամբ Ծննդաբերությունից հետո առաջին անգամ. Իրինա Շեյքի նոր ֆոտոսեսիանՏեսանյութ. Գողացված քարտով կանխիկացվել է 160.000 դրամ: Տեսախցիկը ֆիքսել է կատարողի դեմքը Բուլղարիայում խաղադաշտ մտած կովն ու շունն ընդհատել են ֆուտբոլային հանդիպումըՊոլ Պոգբան` ռեփեր Desiigner-ի տեսահոլովակում (տեսանյութ)Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դիԳերմանիայի դեսպանատունը արհամարհում է հայաստանցի զբոսաշրջիկներինԲոլորս սպասում ենք Չեմպիոնների լիգա վերադարձին. Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերինՏեսանյութ. Մ.թ.ա. 1-ին հազարամյակի երեք դամբարանները քանդելու և թալանելու գործը բացահայտվեցԻնչու վարչապետը մոռացավ ՀՀԿ-ինՆշանակալի է Ռուբեն Գևորգյանցի վաստակը. նախագահը ցավակցել էԳաբի Գալոյանը զվարճանում է Բեյրութում (լուսանկարներ)Ո՞վ է ստում ի վերջո. քաղաքապետը, թե՞ նախարարը. Արթիկում փլուզված շենքի հետքերով Հունիսի 23-ը ՀՀ զինված ուժերի Թիկունքի օրն է Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակի թրեյլերը Այս գեղեցիկ, հրաշալի և հյուրընկալ երկրի դռները միշտ բաց են. Գարիկ Մարտիրոսյանի կինը` Հայաստանի մասինԽոսրով Հարությունյանն «ապացուցում» է...ՍԱՊԾ-ում քննարկվել է նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունըՌուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցումԼոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ է դարձել անսարք սառնարանը Մեյվեզերը նախապատրաստվում է Մաքգրեգորի դեմ կայանալիք մարտին (տեսանյութ)Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Թիկունքային ծառայողի օրվա կապակցությամբԵվս մեկ քրեական գործ` ընտրախախտումների փաստովԽաղաղապահների վտանգը Արցախում. ՀԱՊԿ-ը ակտիվացել է«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 70 միլիոնանոց առաջարկը ՊԱԺ-ինԱՄՆ-ի «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել էՆոր սկանդալը կսթափեցնի՞Մայքլ Ջորդանի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով (լուսանկար)Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի ԳերմանիայումՆոր նշանակումներ ԱԻՆ-ում8 միլիարդ դոլարի առաջարկ չի եղել. փոխնախարարը՝ դեսպանի հայտարարության մասին (տեսանյութ)Ռունիի երգը. «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները` Սմոլինգի հարսանիքին (լուսանկարներ, տեսանյութ)Կանադացի դիպուկահարը 3 կմ 540 մետր ռեկորդային հեռավորությունից ոչնչացրել է ԻՊ զինյալինԱրջը մարդկանց հիացական բացականչությունների ներքո դժվարությամբ դուրս Է եկել հորդահոս գետից (տեսանյութ)
Ամենադիտված
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)«Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»ՆԱՏՕ-ի ուղերձը Երևանին` բաց տեքստով…Ով է երգիչ Մհերի կինըՍոֆյա Պողոսյանին ու Աշոտ Տեր-Մաթևոսյանին «բռնեցրել են»․ դժվար թե այս անգամ հերքեն, որ միասին են (լուսանկարներ) 17-ամյա բրազիլուհին իր ցնցող մարմնով ձեռնոց է նետել «սիլիկոնե» մոդելներին (լուսանկարներ)Հայաստանի թշնամիների թիվն ավելացավԱդրբեջանը նախապատրաստվում է պատերազմի...Զոհված Վարդան Սարգսյանի հարցազրույցը մինչև ծառայության մեկնելը (ռեպորտաժ)Ադրբեջանական կողմը արդեն երկու օր է ռուսերեն և անգլերեն նյութեր են տարածում, հայտարարություններ է կատարում, իսկ մե՞նք
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)«Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»Որ պաշտոնյայի աղջկան բեմահարթակից ամուսնության առաջարկ արեց Արաբո ԻսպիրյանըՆԱՏՕ-ի ուղերձը Երևանին` բաց տեքստով…Ով է երգիչ Մհերի կինըՍոֆյա Պողոսյանին ու Աշոտ Տեր-Մաթևոսյանին «բռնեցրել են»․ դժվար թե այս անգամ հերքեն, որ միասին են (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի հարսանեկան պարը. դուք այն շատ կհավանեք (տեսանյութ)Մայր Աթոռը կատարեց խոստումը. Ռիտա Սարգսյանն այդպես էլ չխախտեց լռությունը17-ամյա բրազիլուհին իր ցնցող մարմնով ձեռնոց է նետել «սիլիկոնե» մոդելներին (լուսանկարներ)
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) Ով է Սոչիում մեծ հեղինակություն ունեցող ձերբակալված Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը (տեսանյութ)