ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 6-րդ տուրի արդյունքները
ՍպորտՄոսկվայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի առաջատարները՝ Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: 6-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը և Մայքլ Ադամսը:
6-րդ տուրից հետո Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը վաստակել են 4 -ական միավոր և շարունակում են գլխավորել աղյուսակը:
3.5-ական միավոր վաստակած Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ալեքսանդր Գրիշչուկը կիսում են 3-8-րդ հորիզոնականները:
Անիշ Գիրին, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համերը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 9-11-րդ հորիզոնականները:
Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: