«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 

Մեղրիի բժշկական կենտրոնն՝ ընդդեմ ՊԵԿ-ի

Հասարակություն

Գաղտնիք չէ, որ հարկային մարմնում աշխատում են ոչ միայն բարեխիղճ հարկային ծառայողներ, այլև՝ հարկային ծառայողի կոչումը մի կողմ դրած և անձնական ամբիցիաներով ու շահերով առաջնորդվող անձինք, ինչն իր բացասական ազդեցությունը չի կարող չունենալ ընդհանուր աշխատանքի որակի վրա:

ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է ուշագրավ պատմություն՝ կապված ՀՀ ԿԱ ՊԵԿ Կապանի տարածքային հարկային տեսչության սպասարկման բաժնի պետ Նարինե Աբրահամյանի հետ, ով իր աշխատանքային կենսագրության ընթացքում հասցրել է բազմաթիվ միջադեպերի ու սկանդալների կիզակետում հայտնվել: Ի դեպ՝ այս թեմային չէինք անդրադառնա, եթե բազմաթիվ ահազանգեր չստանայինք բնակիչներից ու հարկային տեսչության աշխատակիցներից:

Եվ այսպես. Աբրահամյանը աշխատանքային գործունեության մեջ միշտ աչքի է ընկել այնպիսի պահվածքով, ինչի համար նախկինում՝ 2013թ. մայիս և հուլիս ամիսներին, երկու անգամ անընդմեջ ենթարկվել է ծառայողական քննության, ընդ որում՝ 2013թ. հուլիս ամսվա ծառայողական քննությունը նշանակվել էր Մեղրիի մի խումբ աշխատակիցների կողմից ՊԵԿ նախագահին ուղղված դիմումի հիման վրա, որով աշխատակիցները խնդրում էին ՊԵԿ նախագահին՝ քայլեր ձեռնարկել և վերացնել Նարինե Աբրահամյանի պատճառով Մեղրիի տարածքային հարկային տեսչության բաժնում առաջացած գաղջ մթնոլորտը: Սակայն բոլորին քաջ հայտնի էր, որ Նարինե Աբրահամյանը նախկին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի մտերիմն էր, որի շնորհիվ ծառայողական քննությունների արդյունքներով ոչ թե ազատվեց աշխատանքից, այլ ընդամենը ստացավ պաշտոնի իջեցման կարգապահական տույժ:

Դա էլ քիչ էր, 2015թ. ապրիլ ամսին Նարինե Աբրահամյանն իր վերոնշյալ մտերիմի շնորհիվ նշանակվեց Կապանի տարածքային հարկային տեսչության սպասարկման բաժնի պետ և նոր թափով շարունակեց իր «գործունեությունը» աշխատավայրում, մասնավորապես, ըստ աշխատակիցների, նա ոչ սթափ վիճակում գալիս էր աշխատանքի, աշխատողների հետ անհարգալից էր վերաբերվում, առանց պատճառի աշխատանքի չէր ներկայանում և այլն:

Նարինե Աբրահամյանին Մեղրիում բոլորը ճանաչում են որպես հաշվապահական գրասենյակ ունեցող մեկի, ընդ որում՝ այդ հաշվապահությունները վարում է ամուսնու հետ համատեղ: Ըստ Մեղրիի հարկատուներից ստացված տեղեկությունների՝ Ստյոպա Մաթևոսյանը բոլոր հարկատուներին դիմում է հաշվապահություն վարելու առաջարկով, փոխարենը խոստանալով կնոջ միջոցով նվազեցնել վերջիններիս հարկերը: Ի դեպ՝ Նարինե Աբրահամյանի նշանակումից հետո Ստյոպա Մաթևոսյանը հարկատուներին սկսեց ներկայանալ որպես «Հարկայինի Ստյոպ»:

Բացի այդ՝ Ստյոպա Մաթևոսյանի անվան հետ է կապված նաև Մեղրիի սահմանամերձ գյուղերում հաշվառված հարկատուների անունից և առանց նրանց տեղեկության հսկիչ-դրամարկղային մեքենաներ՝ որպես արտոնություն, անվճար ձեռք բերելու և այլ անձանց դրանք բավականին թանկ գնով վաճառելու բազմաթիվ գործարքները: Ի դեպ՝ այս հանգամանքը կարող է իրավապահ մարմինների համար ուսումնասիրության լուրջ առիթ լինել:

Վերադառնալով Նարինե Աբրահամյանի թեմային, նշենք՝ 2017թ. ապրիլ ամսին Կապանի ՏՀՏ մի խումբ աշխատակիցներ դիմում - բողոք են ուղարկել ՊԵԿ նախագահին՝ խնդրելով ընդառաջել և լուծում տալ ստեղծված իրավիճակին: Դիմումի հիման վրա ՊԵԿ նախագահի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, սակայն Նարինե Աբրահամյանն ավելի «ճկուն» դուրս եկավ և նախքան ծառայողական քննություն նշանակվելը, իբրև ստացիոնար բուժման նպատակով, տեղափոխվեց «Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն» ՓԲԸ: Վեջինս մինչ այսօր գտնվում է հիվանդանոցում: Ուշագրավ է, որ ԲԿ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը համաձայնություն է տվել կեղծ հիվանդություններ ներկայացնելով, Նարինե Աբրահամյանին պահել ԲԿ-ում, այդ կերպ օժանդակելով վերջինիս գործողություններին:

Բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե Նարինե Աբրահամյանը սրտի և նյարդային խնդիրներ ունի և այս օրերին գտնվում է Երևանում՝ հետազոտություններ անցնելու նպատակով, այնինչ մեղրեցիների պնդմամբ՝ Աբրահամյանը Մեղրիում է: ԲԿ-ի տնօրենը հաստատեց, որ մինչ օրս Նարինե Աբրահամյանը գտնվում է, այսպես ասած, «բյուլետենի» մեջ և աշխատանքի չի ներկայանում: Եվ այդ խնդիրներն առաջանում են հենց այն պահին, երբ ՊԵԿ-ի նախագահի հրամանով նշանակվում է ծառայողական քննություն: Դրանից անմիջապես հետո Աբրահամյանի մոտ սրտի ու նյարդային խնդիրներ են առաջանում: Համաձայնեք՝ նման պատահականություններ չեն լինում, այն էլ այս բժշկական կենտրոնում: Եվ ահա, այստեղից հարց է առաջանում՝ Մեղրիի բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանն է՞լ է մասնակից այս ամենին:

Ի դեպ՝ օրեր առաջ Մեղրի քաղաքի մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին, ներկայացնելով, որ Մեղրու բժշկական կենտրոնը, չնայած հսկայական ներդրումներիՆ, շարունակում է մնալ «սպանդանոց» և բնակիչները չնչին հարցի դեպքում ստիպված են հասնել մայրաքաղաք: Բժշկական անձնակազմի՝ նեղ մասնագետների պակասի, իսկ եղած մասնագետների թերևս ոչ բավարար պատրաստվածության հետևանքով վերջին դժբախտ դեպքը գրանցվեց օրերս, երբ հիվանդանոցում մահացավ երկու անչափահասների հայր, քառասունամյա Սուրեն Սարգսյանը։ Սա վերջին, բայց ոչ եզակի դեպքն է, որից հետո ողջ բնակչության շրջանում կրկին բարձրացվում է չարաբաստիկ հարցը՝ ո՞վ է հաջորդը, ո՞ւմ հարազատը, երեխան կամ ծնողը. այսպես այլևս չի կարող շարունակվել…

Բնակիչները խնդրում են վարչապետին՝ ուսումնասիրել ԲԿ-ում ստեղծված իրավիճակը, պարզելու՝ ինչո՞ւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հիվանդանոցում այդպես էլ չեն լուծվում այնքան կարևոր կադրային խնդիրները, և եկած որակյալ երիտասարդ կադրերը, «չդիմանալով մրցակցությանն», արագ լքում են քաղաքը։ Ստացվում է՝ բուժհաստատության տնօրեն Լուսինե Վարդանյանը չի կարողանում պատշաճ կատարել իր պարտականությունները, բնակիչները դժգոհ են, իրավիճակը գնալով սրվում է: Դրա վառ ապացույցն է վերը ներկայացված դեպքը:

Կարող ենք արձանագրել, որ Մեղրիի բժշկական կենտրոնը, մեղմ ասած՝ դուրս է եկել ՊԵԿ-ի դեմ, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԵԿ-ի վարած կոշտ քաղաքկանության դեմ, քանի որ, ինչպես հայտնի է, ՊԵԿ-ի այօրվա ղեկավարությունը չի հանդուրժում նման ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցներին իր շարքերում:

 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը
Ամենադիտված