«Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Մարտին Կիոունը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին և նշել, որ պորտուգալացին Հենրիխ Մխիթարյանին պետք է խաղացնի այն դիրքում, որում «Չելսի»-ում խաղում են էդեն Ազարը և Պեդրոն:
«Մանչեսթեչ Յունայթեդ»-ը հարձակվողական ֆուտբոլ չի խաղում, նա ոչ մեկի չի վախեցնում: Խնդիրը նրանում չէ, որ մանչեսթերյան թիմը չունի համապատասխան խաղացողներ: «Յունայթեդ»-ն ունի խաղացողներ, ովքեր կարող են վախեցնել մրցակցին, բայց նրանց ճիշտ չեն օգտագործում: Ճիշտ չէ, որ Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի անցյալ տարվա ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողը, հարձակման գծից վազի պաշտպանություն, ինչպես դա եղավ «Արսենալ»-ի դեմ խաղում:
Եթե Մխիթարյանը խաղար «Չելսի»-ում, ապա կգործեր Ազարի և Պեդրոյի դիրքում: Մոուրինյուն չգիտի, թե ինչպիսին պետք է լինի իր ուժեղագույն կազմը»,-Կեոունի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: