Վահան Բիչախչյանը` Արևելյան Եվրոպայի 20 լավագույն երիտասարդների շարքում
ՍպորտՀայաստանի երիտասարդական հավաքականի և Գյումրիի «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի թոփ-20 երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում: Այս մասին գրում է հոլանդական voetbalzone.nl-ը: Բացի Բիչախչյանից՝ ցուցակում ընդգրկված են նաև «Լոկոմոտիվ»-ի, «Շախտյոր»-ի, «Սկոպյե»-ի և մի շարք այլ ակումբների ներկայացուցիչներ:
Բիչախչյանը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում անցկացրել է 16 խաղ՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: