Մերօրյա հերոս Բենիամինն այսօր կդառնար 25 տարեկան (տեսանյութ)
SocietyԱպրիլյան պատերազմի հերոս Բենիամին Եղոյանը այսօր՝ մայիսի 19-ին, կդառնար 25 տարեկան: Բենիամինը զոհվել է 2016թ.-ի ապրիլի 3-ին Արցախում ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Նա տանկի անձնակազմով գրոհել և խոցել է հակառակորդի 1 տանկ ու ոչնչացրել բազմաթիվ գրոհայինների:
Մերօրյա հերոսը զոհվել է մարտի դաշտում՝ խոցվելով հակառակորդի կողմից:
Փոքր հասակից Բենիամինին կոչել են նաև Մոնթե։
Անմահ հերոսը ծնվել է Երևանում: Բենիամինը մի քանի տարի սովորել է դպրոցում, այնուհետև տեղափոխվել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, որտեղ էլ շարունակել է ուսումը։ Ապա ընդունվել և սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։
Մանկուց երազել է զինվորական դառնալ: Զինվորական գործի հանդեպ ունեցած սերը փոխանցվել է հորից՝ Ներսես Եղոյանից, որը զինվորականների շրջանում հայտնի է Բատյա անունով: Նա արցախյան պատերազմի առաջին մասնակիցներից է, Վազգեն Սարգսյանի ընկերը:
Բենիամին Եղոյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Սոնա Հարությունյան