00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«ՀԺ». Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը«Հրապարակ». Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը«Առավոտ». Նախկին զոքանչին կացնահարողը բողոքում է, որ նախկին կինն է իրեն վնասել «Հայկական ժամանակ». Հացիկում ինքնասպան եղած զինվորին զորամասում 7-8 հոգով ծեծել են«Հրապարակ». Հովհաննես Սահակյանը մասնակցել է Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանըՈրեւէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից. Կարեն Կարապետյանն ասում է, թե հետևություններ կանենՍոչիում այրել են Հայաստանից ներկրված 280 կգ ձուկԻնքնասպանություն Երևանում. 23-ամյա երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մարզումների գնալիս (լուսանկարներ)11-րդ թռիչքը` դեպի Խոսրովի արգելոց

Սերժ Սարգսյանի պայմանը` Կարեն Կարապետյանին

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի վերանշանակումը, ընդ որում, բավական արագ՝ հրաժականի նույն օրը, չարժանացավ հանրային մեծ ուշադրության, քանի որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը դեռեւս ընտրությունից առաջ էին հայտարարել, որ մեծամասնությունը պահելու դեպքում թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը:

Նույնքան միանշանակ չէ, սակայն, կառավարության ապագա կազմը, նախարարների մի մասը հիմնավոր կասկածներ ունեն՝ հնարավոր է այլևս տեղ չգտնեն կաբինետում: Ինչ խոսք, նման մտավախությունները լրջագույն կերպով կարող են խաթարել կառավարության արդյունավետ աշխատանքը, ինչի հետ էլ Կարեն Կարապետյանը կապում էր իր վարչապետ մնալ չմնալու հարցը: Վերջինս բազմիցս հայտարարել է, եթե իր կաբինետի աշխատանքը լինի դրական և արդյունավետ, ինքը կշարունակի պաշտոնավարել: Դժվար է ասել այդ չափանիշն անձամբ վարչապետն է իր համար սահմանել, թե դա սահմանված է իշխանական բուրգի առավել բարձր մակարդակում, սակայն մի բան ակնհայտ է՝ Կարապետյանն այս հարցում իր հռետորաբանությունից մինչ օրս չի հրաժարվել, հետևաբար նրա քաղաքական ապագայի տեսլականը անմիջականորեն կապվում է կառավարության արդյունավետության հետ:

Իսկ Կարապետյանի կառավարման առաջին փուլը հաջողված անվանել չի կարելի: Վարչապետին այդպես էլ չհաջողվեց նոր համակարգ ստեղծել, կամ ինչպես Սերժ Սարգսյանն էր ձևակերպել՝ «նոր ոգի» բերել: Կարապետյանը նույնիսկ չհաջողեց սեփական կառավարություն, թիմ ձևավորել ու նրա կաբինետը, որը գրեթե նույնությամբ վերանշանակվելու է, ներհամակարգային կոնսենսուսի դրսևորում է: Նման կառավարությունն իր կառուցվածքով ու անվանական կազմով չէր կարող նոր որակ ապահովել, ու օրինանաչափ էր վարչապետի աստիճանական ինտեգրումը Սերժ Սարգսյանի համակարգին, ինչն էլ տեղի ունեցավ ի վերջո:

Կարապետյանի կառավարության արդյունավետությունը մեծապես, եթե չասենք ամբողջությամբ, պայմանավորված է լինելու նախարարների արդյունավետ աշխատանքից և նվիրումից: Այստեղ արդեն առաջ է գալիս մեկ այլ հարց՝ արդյոք կառավարության անդամները, գիտակցելով պահի ժամանակավորությունը, ամբողջությամբ կնվիրվեն Կարապետյանին և կամրապնդեն վերջինիս հենարանը: Իսկ այդ տեսանկյունից կառավարությունը, իհարկե, «միատարր» չէ եւ հազիվ թե այդպիսին լինի նոր կազմով, ընդ որում ոչ միայն ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի պատճառով, այլ նաեւ հենց ՀՀԿ պորտֆելների շրջանակում:

Կառավարության անդամների մեծամասնության համար վարչապետը ժամանակավոր է, քանի դեռ չի հստակեցվել 2018 թվականին նրա վերանշանակման հարցը: Սա անշուշտ չի վերաբերվում այն փոքրաթիվ նախարարներին, որոնք ի սկզբանե Կարապետյանի թիմից են եղել և աշխատելու են նրա օգտին խաղաքարտերի ցանկացած դասավորության դեպքում: Մյուսները, անշուշտ, իրենց աշխատանքն իրականացնելու են՝ մտքում ունենալով սեփական ճակատագրի խնդիրը: Ստեղծվել է մի իրավիճակ, որը ակնհայտորեն խոչընդոտելու է կառավարության արդյունավետ աշխատանքին, իսկ դա իր հերթին կարող է չար կատակ խաղալ արդեն Կարեն Կարապետյանի վարչապետական ամբիցիաների հետ: Հատկապես հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանի նորընտիր Ազգային ժողովին ուղղված ողջույնի խոսքն ավելի շուտ նախընտրական գործունեության ծրագրի ներկայացում էր՝ թե՛ բուն իմաստով և թե՛ շարադրանքով: Դա գործունեության պլան էր ՝ որի մեջ կարծես թե Կարեն Կարապետյանի ֆիգուրը չեր տեղավորվում: 

Հետևաբար, գործող վարչապետը նախագահի ուղերձից պետք է առանձնացնի անձամբ իրեն և իր թիմին ուղղված մեսսիջները, հարկավոր է նաև արդյունավետության բարձր ցուցանիշ ապահովել գոնե վարչապետ մնալու նվազագույն խնդիրը լուծելու, իսկ արդեն հաջորդ չորս տարիներին այդ պաշտոնը վերցնելու համար:

Արդյոք Կարապետյանը կհասցնի՞ ապահովել այն...

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 9390 անգամ

Լրահոս
17 Օգոս
Օրվա խորհուրդը«Առավոտ». Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում«ՀԺ». Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը«Հրապարակ». Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը«Առավոտ». Նախկին զոքանչին կացնահարողը բողոքում է, որ նախկին կինն է իրեն վնասել «Հայկական ժամանակ». Հացիկում ինքնասպան եղած զինվորին զորամասում 7-8 հոգով ծեծել են«Հրապարակ». Հովհաննես Սահակյանը մասնակցել է Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը«Ռեալ»-ն՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)Չահաբեկե՛լ ՄոսկվայինHBO ալիքը պլանավորում է նոր սերիալ նկարահանել «Սառույցի եւ կրակի երգը» շարքի մոտիվներովՏեսանյութ. Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեցՈրեւէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից. Կարեն Կարապետյանն ասում է, թե հետևություններ կանենMotorola-ն ինքնավերականգնվող ապակի է ստեղծել սմարթֆոնների համար Ռուս օլիգարխի ու իր մոդել ընկերուհու շքեղ հարսանիքը (լուսանկարներ, տեսանյութ)Սոչիում այրել են Հայաստանից ներկրված 280 կգ ձուկԱնժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկարներ) Սեպտեմբերի 18-ին մեռելոց է և ոչ աշխատանքայինՀոգսաշատ սեպտեմբերի 140-ամյա ուսուցչուհուն կալանավորել են՝ աշակերտի հետ սեքսի համար Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետելVictoria’s Secret-ի «հրեշտակները» նոր՝ թեժ ֆոտոշարքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մարզումների գնալիս (լուսանկարներ)11-րդ թռիչքը` դեպի Խոսրովի արգելոցՎախճանվել է դերասանուհի Վերա Գլագոլևան Փաշինյանի պահանջը նախ պետք է լինի օրենքի կիրառումը, ոչ թե նոր օրենք ընդունելը. իրավապաշտպանՈւսեյն Բոլտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում կխաղա «Բարսելոնա»-ի դեմԽոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են Ալիևը միայնակ է մնացելՊորտուգալիայում ծառի տապալման հետևանքով 13 մարդ է մահացելԵրկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակըԹուրքիան Գերմանիայից պահանջել է գյուլենական Ադիլ ՕքսուզինԽառը մենամարտերի մարտիկը մահացել է մարտից հետոԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններինՏեղեկատվություն Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերի վերաբերյալՄալաթիա-Սեբաստիայում վթարային ջրանջատումներ կլինենԱրոնյանի առաջիկա մրցակիցներըԽաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցիՀայաստանին՝ ոչ մի շանս...Ռուսական օդանավն իրականացրել է իններորդ թռիչքը«Ռեալ»-«Բարսելոնա». բուքմեյքերական կանխատեսումներԿվճարենք հազարավոր եվրոներ՝ ՄԻԵԴ-ի պահանջը չկատարելու համարԱվարտվել է ուսանողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՈվքե՞ր են խաղում մարդկային կյանքերի հետՍեպտեմբերին ընդառաջ՝ մանկական հագուստի գներն աճել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացելԳերմանիայում է հայտնվել ինսեկտիցիդով վարակված ավելի քան 28 միլիոն հավկիթՀայերենը դարձել է Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցի երկու հիմնական լեզուներից մեկըԿախված են գտել հորեղբոր թոնրատանը. մանրամասներ 20 օրվա ժամկետային զինծառայողի ինքնասպանության մասին
Ամենադիտված
Եղբայրս նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, կինը դրա հետ կապ չունի. Tert.amԱԺ պատգամավորը «վթարի» է ենթարկվել Սևանա լճում (լուսանկար)Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի վուլգար լուսանկարը՝ ծովափիցԱլիևը միայնակ է մնացելՏխուր է, երբ 40 տարեկան Օլգա Այվազյանն ասում է, որ ինքը դեռ աղջիկ է Տեսախցիկը արձանագրել է Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթը (լուսանկարներ, տեսանյութեր)Որտե՞ղ է վայելում իր հանգիստը Նազենի Հովհաննիսյանը և որքա՞ն արժե այն (լուսանկարներ)Բեսպրեդել է. Ղազանչյանը տղային է բերում, Գրիգորյանն՝ աղջկան. Միքայել ՊողոսյանԽաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցիԿնճռոտ ու սպիտակ մազերով Լուիզա Ներսիսյանը վախեցրել է իր երկրպագուներին (տեսանյութ,լուսանկարներ)