«Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Բանանց»-ին (տեսանյութ)
SportՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Բանանց»-ը 0:3 հաշվով պարտվեց «Ալաշկերտ»-ին:
Միհրան Մանասյան 49-րդ րոպեին բացեց հաշիվը, Արտակ Եդիգարյանը 66-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի գոլային առավելություն: Խաղի վերջին գոլը 70-րդ րոպեին խփեց Արտակ Դաշյանը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ը 58 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բանանց»-ը 21 միավորով 5-րդ տեղում է: