Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Խորհրդարանի իրական դեմքը բացահայտվեց…

Վերլուծական

Ցավոք, ստիպված ենք ամրագրել այն անհերքելի իրողությունը, որ մեզանում երկրի գլխավոր օրենսդիր մարմինը երբեք ու ոչ մի պարագայում հանրության կողմից որպես հանրային շահերի արտահայտող պետական մարմին չի դիտարկվել: Հարց կարող է ծագել՝ ինչո՞վ է խոշոր հաշվով տաբերվում 6-րդ գումարման Ազգային ժողովն ասենք իր նախորդից, կամ որքանով է այն իր ներկա կազմով համապատասխանում խորհդարանի մասին ընդունված պատկերացումներին: Ճիշտ է՝ միգուցե ներկա փուլում այս մարմինն առավելապես դիտարկվում, կարևորվում կամ արժևորվում է քաղաքական առումով, քանի որ լուծում է իշխանությունների համար չափազանց կարևոր խնդիր, սակայն պետք չէ մոռանալ, որ կառույցի թիվ մեկ շահառուն իրականում ոչ թե այս կամ այն կուսակցությունն է, քաղաքական ուժը կամ գործիչն, այլ նախևառաջ հասարակությունն ինքը, ու այս իմաստով բարձրացված հարցը միանգամայն տեղին է:

Իսկ որպեսզի կարողանանք հստակ ու ճշգրիտ պատասխան գտնել այս հարցին, պետք է նախ հասկանանք, թե ովքեր են մեր երեսփոխանները կամ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն ինչ են իրենցից ներկայացնում: Նախ՝ ակնհայտ է, որ պատգամավորների մի մեծ հատվածի համար, որի ներկայացուցիչներից մեկն էլ ասենք Արկադի Համբարձումյանն է, պատգամավորական գործունեությունը ոչ մի աղերսներ չունի օրինաստեղծ աշխատանքի հետ: Այսպես`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե կա որևէ խնդիր, որը հուզում է իրեն և արդյոք դրա վերաբերյալ նախաձեռնություն հանդես կբերի ԱԺ-ում, Համբարձումյանը պատասխանել էր բառացիորեն հետևյալը. «Իմ տարածքի մասին պետք է բերեմ»: Իսկ հարցմանն էլ թե արդյոք իրեն պասիվ պատգամավոր չի կարծում, Համբարձումյանը ասել էր, թե ինքը պասիվ չէ, ու թող չասեն այդ բառը, ինքն իրական գործ անող, տարածքում աշխատող պատգամավոր է:

Առաջին հայացքից «անշառ» թվացող այս խոսքերն իրականում մի ողջ փիլիսոփայություն են արտահայտում: Ո՞րն է դա: Այդ փիլիսոփայությունը պատկերավոր ասած` թաղապետի փիլիսոփայությունն է, երբ որպես ԱԺ-ում լավ աշխատանքի վառ ապացույց պատգամավորը համարում է ասենք ասֆալտապատումը կամ մի քանի ուսանողի կրթության վճարը սեփական միջոցներով փակելը: Անկասկած, նման կերպ մտածողները ԱԺ-ում շատ են, ու հիմնականում ռեյտինգային ընտրակարգով անցածներն են նման հայացքների կրողները, ինչն իրականում վկայում է մի շատ տխուր իրողության մասին. ԱԺ-ում մարդիկ են, ովքեր պատգամավորի աշխատանքը չեն տարբերում անգամ համատիրության նախագահի աշխատանքից: Ի գիտություն Համբարձումյանի հայացքները կիսողների ասենք, որ «ասֆալտ փռելը» դեռ չի նշանակում արդյունավետ խորհրդարանական գործունեություն ծավալել, ու եթե դու քո կյանքում անգամ մեկ անգամ հանդես չես եկել օրենսդրական առաջարկով կամ գոնե չես մասնակցել քննարկումներին, ելույթներ չես ունեցել, որպես պատգամավոր պատշաճ կերպով չես ինքնադրսևորվել, ապա քո տեղը ոչ թե ԱԺ պատերից ներս է, այլ ասենք համայնքապետարաններում կամ թաղապետարաններում:

Այնպես որ` դատելով ամենայնից` արդեն իսկ կարող ենք ֆիքսել, որ 6-րդ գումարման ԱԺ-ն գործնականում ոչնչով չի տարբերվելու իր նախորդից, ու ինչպես որ նախորդն էր ձևական, այս մեկը ևս ձևական է լինելու`չնայած խորհրադարանական պետություն ենք, չնայած սահմանադրորեն այս ԱԺ-ի լիազորություններն անհամեմատ մեծ են իր նախորդից:

Իսկ այս ամենի իրական պատճառն այն է, որ հասարակությունը վաղուց կղզիացած վիճակում է գտնվում, օտարված քաղաքական գործընթացներից ու ոչ մեկի կողմից որպես գործոն այն չի դիտարկվում: Հակառակ պարագայում կունենայինք ոչ թե ասֆալտ փռողների կամ սնափառությամբ տառապողների խորհրդարան,այլ` քաղաքականությանը գոնե որոշակիորեն մոտ գործիչների, ովքեր կիմանային` ինչու են ԱԺ-ում, ինչ առաքելություն են իրականացնում, որն է իրենց բանուգործի անունը: Ավա՜ղ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել է
Ամենադիտված