00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Զոհեր, խոցված զրահամեքենաներ, տանկեր․ Աֆրինում կրքերը թեժանում ենՄեզ հարձակման գծում մրցակցություն է անհրաժեշտ. Մոուրինյուն՝ Սանչեսի առաջիկա տեղափոխության մասինՄիջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Լևոն Արոնյանը հանդես կգա Tradewise Chess Festival-ումԹուրքիան մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակել Երևանից 60 կմ հեռավորության վրաԲարի գալուստ «Արսենալ». երկրպագուի ու Մխիթարյանի զրույցը (տեսանյութ)ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե ՀովհաննիսյանըԹուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները ԱԳՆ-ն կպարզի՝ ով և ինչու է արգելել Փոստանջյանին՝ մտնել Վրաստան

«Փաստ». Բաքուն խափանել է բանակցությունները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումներն ու կողմերին կոչ անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար:

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15–ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա»,– ասվում է հայտարարության մեջ:

Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը լարված էր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 15–ին, երբ Ադրբեջանի Զինուժը կառավարվող հրթիռներով խոցեց ԼՂՀ ՊԲ «Оса» զենիթահրթիռային համակարգը, իբր թե տեղեկություններ ունենալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռի հնարավոր խոցման մասին, միանգամայն նոր բան էր: Միջադեպի նախօրեին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բազմանշանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ պատրաստ են հանդիպման, որը պետք է կայանար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան հունիսին սպասվող այցից հետո:

Ռուսական Regnum կայքի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ «հիմա, ամենայն հավանականությամբ, եթե նման այց կայանա էլ, ապա անհրաժեշտ կլինի փոխել ավելի վաղ հաստատված օրակարգը, որոշել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման համար պայմանների հետագա հստակեցումը: «Փաստացի Բաքուն որոշել է տոռպեդահարել այդ ջանքերը»,– նշել է Տարասովը:

Ուշագրավ էր դեպքերի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը: Մեջբերում ենք հատվածաբար. «Ադրբեջանի թռչող սարքերի թռիչքներին ուղղված իրական վտանգը չեզոքացնելու և Ադրբեջանի օդային տարածքի խորությամբ հսկողության փորձերը կանխելու նպատակով՝ հայկական ՀՕՊ–ին պատկանող «Оса» զենիթահրթիռային համակարգը, լինելով լեգիտիմ օրինական թիրախ, ոչնչացվել է: Այնպես որ հանդես գալով Լաչինի շրջանի բռնագրավման 25–ամյակի և Հայաստանի նախագահի կողմից Մադրիդյան նորացված սկզբունքները մերժելու օրը, Մինսկի խմբի համանախագահները, ղեկավարվելով իրենց իսկ կողմից պատրաստված Մադրիդյան նորացված սկզբունքներով, նախևառաջ, պետք է պահանջեին հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի բռնազավթված տարածքներից և կոչ անեին շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ ՄԱԿ ԱԽ բանաձևերի հիման վրա, ինչպես ամրագրված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշման մեջ»:

Սակայն հայկական կողմը, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկբունքների մասին չի խոսում: Մայիսի 18–ի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին, ասել էր հետևյալը. «Ստատուս–քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է: Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում»:

«Այստեղից հետևում է, որ բանակցությունների սեղանին դրված է Կազանի փաստաթուղթը: Գուցե, ինչ–որ նոր տարբերակներով»,– կարծում է քաղաքական վերլուծաբանը:

Ղարաբաղյան ուղղության վրա տեղի ունեցող շատ բան այս պահին անհասկանալի է: Հղում անելով բանակցությունների գաղտնիությանը, հակամարտող կողմերը փորձագետներին ստիպում են մտնել կանխատեսումների տիրույթ: «Ուստի շփման գծում հերթական սրացումների պատճառների համար կարելի է նշել մի քանի տարբերակ՝ անդրկուլիսային պայմանավորվածություն ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, այնպես էլ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում և «որոշակի ուժերի» (հնարավոր է՝ երկու կողմից էլ) ձգտումը խափանել դրանք: Կամ՝ կողմերից մեկի ձգտումը՝ ի շահ իրեն օգտագործել միջազգային ու տարածաշրջանային կոնյունկտուրան, որպեսզի հակամարտության գոտում իրադրությունը սրելու միջոցով խաղի մեջ մտնի այս կամ այն արտաքին ուժը»,– կարծում է Ս. Տարասովը:

Այս իրադարձություններից հետո կարծես թե չեղարկվել է նաև ԱԳ նախարարների եռակողմ հնարավոր հանդիպումը, որի մասին հայտարարել էր ադրբեջանական կողմը: «Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա, եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք»,– ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1642 անգամ
Լրահոս
22 Հուն
Հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Զոհեր, խոցված զրահամեքենաներ, տանկեր․ Աֆրինում կրքերը թեժանում ենՄեզ հարձակման գծում մրցակցություն է անհրաժեշտ. Մոուրինյուն՝ Սանչեսի առաջիկա տեղափոխության մասինԿյանքից հեռացել է իսկական երևանցիների սերնդի վառ ներկայացուցիչ Աշոտ Անդրանիկի ԿիլիկյանըՀՀ Նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Լևոն Արոնյանը հանդես կգա Tradewise Chess Festival-ումՀայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիան մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակել Երևանից 60 կմ հեռավորության վրաԹուրքիան կտրուկ փոխում է դրությունըԲարի գալուստ «Արսենալ». երկրպագուի ու Մխիթարյանի զրույցը (տեսանյութ)ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե ՀովհաննիսյանըԹուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները ԱԳՆ-ն կպարզի՝ ով և ինչու է արգելել Փոստանջյանին՝ մտնել ՎրաստանԲլոգերը սելֆիի համար դիրք է հորինել, որը գոտկատեղը կրկնակի բարակ է ցույց տալիսՖեդերերը քառորդ եզրափակչում է. Australian openՊաշտոնյաների չծառայած որդիների անունները պետք է հրապարակել. Անահիտ Բախշյան Ստամբուլում ձերբակալվել են սիրիական Աֆրինում թուրքական գործողությունների դեմ բողոքող ցուցարարներըՄահացել է փաստաբան Լյովա Մուրադյանը Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում հայտնաբերվել է 39-ամյա քաղաքացու դիՉենք կորցնում Սանչեսին՝ առանց նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու. ապագան ցույց կտա՝ ճի՞շտ որոշում էր դա. ՎենգերԱԽ-ն առաջարկել է Կարեն Ավետիսյանին նշանակել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորԻ՞նչ երաշխիք կա, որ Արմեն Սարգսյանը նորից չի հեռանա ԼոնդոնԵԼՔ-ը Հանրապետականից 18 ձայն է ուզումՄխիթարյանը ծննդյան օրը նշել է Ռայոլայի և Պոգբայի հետ (լուսանկար) Անփոխարինելի մարդիկ չկան. Աղվան Վարդանյանը՝ նախագահի թեկնածուի մասինԱԺ ճեպազրույցներ. ՈւՂԻՂՈղբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է «Beko» ՍՊԸ-ի 26-ամյա դիզայների դինՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ «Արմենիա» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ 2 տղա, 1 աղջիկՍԱՊԾ-ն բնակչության սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնիՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսում կուտակված է 279 բեռնատար Դարպասապահի գոլը սեփական կիսադաշտից (տեսանյութ)Աստղագուշակ՝ հունվարի 22-ի համարԻնչպես է Goal.com-ը շնորհավորել Մխիթարյանին (լուսանկար)Օրվա խորհուրդը«Բարսելոնա»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրըՀայտնի է թե ինչու է ձգձգվում Մխիթարյան-«Արսենալ» գործարքը 16 պատճառ, թե ինչու է պետք անհապաղ արգելել մատնահարդարումը Կենդանակերպի 4 նշան, որ գրավում են կանանց Նադալը դժվարի մրցախաղից հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Արմեն Ջիգարխանյանի վիճակը վատացել է«Ռեալ»-ը ջախջախեց «Դեպորտիվո»-ին` 7:1 (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Մոսկվայի ասֆալտչիկների քիլլեր «Կոնչիտան» ահից «վատացավ» Կենդանակերպի 5 զույգ, որոնց միությունն օրհնված է ի վերուստ Քրդերը Սիրիայից հրթիռակոծել են թուրքական Ռեյհանլի բնակավայրը Խորհուրդներ հանրահայտ կանանցից Կինոթատրոնի մոտ գտան դրամապանակ, որն ավելի քան 71 տարեկան էր․ իսկական անակնկալը սպասվում էր այն բացելուց հետո
Ամենադիտված
Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենՀայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Իրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրըՈրպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել էՎազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ կարդում էր դրա մասին․ ի՞նչ էր իրականում տարիներ առաջ տեղի ունեցել Վազգենի ու Արմեն Սարգսյանի միջև Վազգեն Սարգսյանի եղբայրը բացում է փակագծերըԴերասան Վահագն Գալստյանը բաժանվել է կնոջից. ահա թե ով է նոր ընկերուհին (լուսանկարներ)Աղջի՛կ ջան, ես գիտեմ՝ ես ով եմ, դու իմացի՝ դու ով ես. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Երևանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել Հայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Արաբկիր ԲԿ-ում մահացել է Մարտուն Գրիգորյանի եղբոր 2-ամյա դուստրը. 2 երեխայի մահ՝ մեկ օրումԱմենամեծ պոռնոռեսուրսն ամփոփել է տարին. ի՞նչ են նայում հայաստանցիները (մեծերի համար)
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կնոջ ամբողջովին մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԱրտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)