Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին
ՍպորտՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերխոշոր մրցաշարին:
Մրցաշարին կմասնակցեն նաև Հիկարու Նակամուրան, Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը:
Մրցաշարը կմեկնարկի հունիսի 5-ին և կավարտվի հունիսի 17-ին:
Այն բաղկացած կլինի 9 տուրից: