Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց 

ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ․ Թուրքիայի Նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին

Աշխարհ

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստը վարելիս, համաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այն տեսակետին, որ ՍԾՏՀ-ն արցախյան հիմնահարցի քննարկման հարթակ չէ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 21-22-ը Ստամբուլում կայացած ՍԾՏՀ նախարարական նիստի, ապա դրան հաջորդած գագաթաժողովի ընթացքում հնչեցին հակահայկական ելույթներ Ադրբեջանը ներկայացնող ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևի և խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի կողմից:

Գուլիևն իր ելույթն ամբողջությամբ նվիրել էր հակահայկական քարոզչությանը՝ օգտվելով նրանից, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն ելույթ էր ունեցել և, ընթացակարգային սահմանափակումների պատճառով պատասխան ելույթով հանդես գալու հնարավորություն չուներ:

Գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ասադովն իր ելույթում ավելի հեռուն գնաց. նրա կողմից արված հայտարարությունները դուրս էին նույնիսկ հասարակ հակահայկական քարոզչության շրջանակներից և կրում էին Հայաստանի և երկրի ղեկավարության հասցեին վիրավորական տարրեր: Նա, մասնավորապես, Հայաստանը «պարզունակ» երկիր անվանեց, որի ղեկավարությունը «պարզունակ մտածելակերպ» ունի և այնուհետև հայտարարեց, որ իրենք հետ են վերցնելու իրենց հողերը:

Այս անգամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով գլխավորում էր Հայաստանի պատվիրակությունը, իր ելույթում անդրադարձավ ոչ միայն Ասադովի, այլև Գուլիևի՝ նախորդ օրը հնչեցրած մեղադրանքներին, մասնավորապես, նշելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց պարզունակ ելույթներով կրկին փորձ կատարեցին չարաշահել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու Արցախի հակամարտության աղավաղված պատկերը: «Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն վայրը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Արցախի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ», - նշեց Հովակիմյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի մեղադրանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը մատնանշեց, որ արցախյան հակամարտության հիմքում ընկած է Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան պատերազմի սանձազերծումը, այն իրավունքի մերժումը, որն իր ամրագրումն է գտել և՛ որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան փաստաթղթում, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում: Աշոտ Հովակիմյանը նաև հիշատակեց 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագ րեսիայի և դրա հետևանքով ստեղված իրադրության հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին՝ ընդգծելով, որ թեև ապրիլյան ագրեսիայից հետո գումարված երկու գագաթնաժողովների ժամանակ ձեռք են բերվել համաձայնություններ՝ ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, Բաքուն մինչ օրս ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ համաձայնությունների կյանքի կոչումը և դրանով հենց ինքն էլ նպաստում ստատուս քվոյի պահպանմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գագաթաժողովին Աշոտ Հովակիմյանի ելույթը նախատեսված էր վերջում, և ընթացակարգը պատասխան ելույթի հնարավորություն չէր ընձեռում, Հայաստանի պատվիրակին պատասխանեց Թուրքիայի նախագահը, ով վարում էր նիստը: Վերջինս, համաձայնելով, որ ՍԾՏՀ-ն Արցախի հիմնահարցի քննարկման հարթակ չէ, նշեց, որ այս խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ վարչապետը, ներկա է գագաթաժողովին: Էրդողանը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավելի տևող այս խնդրի լուծումը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
Ամենադիտված