«Փաստ». ՀՀԿ մոտ 20 պատգամավոր դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեկ այլ դեպքում Հանրապետական կուսակցության վերնախավը կսկսեր փնտրել, թե իրենց կուսակիցներից ովքեր են իրենց դեմ քվեարկել: Բայց այս անգամ նրանք անխռով ու անվրդով ընդունեցին Արմեն Աշոտյանի «մազապուրծ հաջողությունը»:
Բանն այն է, որ ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներից 8–ը հավաքեցին 73 և ավելի ձայներ: Նրանց թվում` և ոչ ՀՀԿ–ականները:
Եվ միայն Արմեն Աշոտյանի ձայներն էին անհամեմատ քիչ՝ 56:
«Փաստի» տեղեկություններով և՛ ՀՅԴ, և՛ «Ծառուկյան» դաշինքի խմբակցություններից մի քանի հոգի իրենց ձայնը տվել էին Աշոտյանին:
Փաստորեն, ավելի քան 20 հանրապետական (ՀՀԿ պատգամավորների գրեթե կեսը) դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին:
Այժմ ձևացնում են, թե ոչինչ էլ չի եղել, սակայն այս փաստը կուսակցության ներսում նոր խմորումներ է առաջ բերել: Առաջիկայում, ավելի կարևոր հարցերում անհրաժեշտ ձայներ ապահովելու նպատակով, կուսակցությունը որոշել է մի խումբ մարդկանց «գամերը» ձգել»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում