«Փաստ»․ Վարչապետը չի մասնակցում կուսակից պաշտոնյաների «տուսովկաներին»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Սովորական երևույթ է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները ներկա են լինում նախարարների, պատգամավորների, օլիգարխների և «խարոշիների» կազմակերպած հարսանիքներին, նշանդրեքներին, խաշի արարողություններին և նույնիսկ... թոռների ատամնահատիկներին:
«Փաստի» աղբյուրների վկայությամբ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր շրջապատին և կուսակցական ընկերներին հասկացրել է, որ ինքն այդ «գործում» չկա: Այսինքն՝ նման բարձրաստիճան «տուսովկաների» չի մասնակցի:
Այժմ կուլիսների հետևում տարբեր մեկնաբանություններ են հնչում: Մի մասը կարծում է, թե նա ավելորդ կապվածությունից է խուսափում, քանի որ միջոցառման հաջորդ օրը կարող է անհրաժեշտ լինի գործից ազատել հրավիրող անձնավորությանը:
Մի մասն էլ պնդում է, որ Կարապետյանը նման բարդույթ չունի: Պետք լինի՝ կազատի, ուղղակի չի սիրում որոշ հղփացածների շրջապատում լինել»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում