Էդգար Մանուչարյանը դոլմա պատրաստելիս (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի Ազգային հավաքականի և «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը հանդիպել է «Наша Газета»-ի թղթակցին:
Ֆուտբոլիստը պատմել է ոչ միայն հայկական խոհանոցի մասին, այլև պատրաստել է դոլմա: Նրան այդ հարցում օգնել է շեֆ-խոհարար Միխայիլ Առաքելովը:
«Մենք՝ հայերս, սիրում ենք համեղ ուտել: Ամռանը մեզ մոտ ամեն ինչ շատ համեղ է՝ բանջարեղենը, պանիրը, լավաշը, խորովածը, դոլման` ամենը, ինչ կցանկանաս: Մեկ անգամ գաս Հայաստան, փորձես, այլևս չես ցանկանա հեռանալ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ngzt.ru-ն:
Տեսանյութը` այստեղ: