Արթուր Աբրահամն այցելել է Մասիսի երիտասարդական կենտրոն
ՍպորտՄայիսի 22-ին, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել է Մասիսի երիտասարդական կենտրոն, զրուցել Մասիս քաղաքից և հարակից գյուղերից հանդիպման եկած երեխաների ու երիտասարդների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ինքնագրեր բաժանել, լուսանկարվել նրանց հետ...
Այնուհետև Արթուր Աբրահամն այցելել է Մասիսում կառուցվող ընտանեկան առաջին մարզահամալիրի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին:
"Adibekyan Family Foundation for Advancement" (AFFA) բարեգործական կազմակերպության կողմից կառուցվող սպորտային համալիրն ունենալու է մինի ֆուտբոլի եւ բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասարքերով բացօթյա տարածք, ինչպես նաեւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: