Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն մարզիչը
ՍպորտԼոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Անգլիայի առաջնության 2016/17 մրցաշրջանի լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը:
Կոնտեի գլխավորությմաբ լոնդոնյան թիմը նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը:
Նշենք, որ «Չելսի»-ն խփած գոլերի քանակով ռեկորդ սահմանեց` թարմացնելով իր նախկին ցուցանիշը:
Անտոնիո Կոնտեի թիմը տոնեց իր 30-րդ հաղթանակը՝ ավարտված առաջնությունում: Սա Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ է:
Նախկինում լոնդոնցիները առաջնության մեկ մրցաշրջանում հաղթել էին 29 խաղում: Նման արդյունք էր գրանցվել 2004/05 և 2005/06 մրցաշրջաններում:
Congratulations to @ChelseaFC boss Antonio Conte - @Barclays Premier League Manager of the Season for 2016/17! pic.twitter.com/DcyznfRDV1
— Premier League (@premierleague) May 22, 2017