Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը 

Ով է ում մոլորեցնում...

Հրապարակումներ

ՀՀ ԱՎԾ ուշագրավ տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն 2017թ. ապրիլին արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը`-2,9%, ծառայությունների սակագներինը` -2,3%: 2017թ. մարտ ամսվա գնաճը փետրվարի նկատմամբ կազմել է -0.3%, ինչի արդյունքում գնաճը կազմել է -0.1%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբի տասներկուամսյա գնաճը կազմել է 3.3%, ոչ պարենային ապրանքներինը` -3.5%, ծառայությունների սակագներինը` -2.6%:Ինչպես գնահատվում էր մարտ ամսվա ՀՀ ԿԲ մոնիտորինգի ժամանակ, առաջին եռամսյակի արդյունքով գնաճի ցուցանիշը 0.3 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսված մակարդակը:

Ըստ օրենքի՝ ՀՀ-ում գների կայունության ապահովումը ԿԲ-ի հիմնական գործառույթներից մեկն է, հետևաբար վերջինս էլ անդրադարձել է արձանագրված գնաճին՝ ֆիքսելով, որ «ապրիլին արձանագրված սննդամթերքի գնաճը հիմնականում պայմանավորվել է 2016/2017թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաև միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ»: Մինչ այդ էլ խոսելով ընտրություններից հետո գրանցված պարենային ապրանքների գների կտրուկ աճի մասին՝ մեկնաբանություն էր տվել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ գնաճը պետք է հետ գա իր բնականոն աշխատանքին, «այսօր մենք ունենք դեֆլացիա, և շատ նորմալ է, որ մեզ նման տնտեսություններն ունենան շուրջ 4%-անոց գնաճ: Նրա խոսքով՝ գնաճը նաև նպաստում է տնտեսական աճին: Նախարարի գնահատմամբ՝ արձանագրված գնաճն արհեստական չէ . այսինք, նախարարը փորձում է հանրությանը համոզել, որ գնաճը կապ չունի ընտրությունների հետ, ինչը իհարկե խորը կասկածի տեղիք է տալիս: Առաջին հերթին պետք է նշել,, որ ֆինանսների նախարարը ու ԿԲ-ն ավելի քան զարմացնում են՝ նույն երևույթի վերաբերյալ բոլորովին տարբեր, իրար հետ որևէ ընդհանրություն չունեցող մեկնաբանություններ տալով. Մի կողմը դա բացատրում է տնտեսական պահանջարկով, մյուսը՝ գյուղատնտեսական բերքի դեֆիցիտով:

Իհարկե, եթե ցանկություն ունենան երկու կողմն էլ կարող են ամենատարբեր բանաձևերի, Նոբելյան մրցանակի դափնեկիրների տեսություններով բացատրել, որ տնտեսական պահանջարկն ու բերքի դեֆիցիտը նույն բանն են, բայց նրանց տարբեր մեկնաբանություններն արդեն մտորելու տեղիք են տալիս:Մյուս կողմից փաստացի արձանագրվել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ մասնավորապես, սննդամթերքի շուրջ 6%-ով գնաճ, ինչը, սակայն, միջինացվելով ոչ պարենային ապրանքների և սպասարկումների գների հետ՝ նվազեցվել է 1.2%-ի: Հասկանալի է, որ բնակչության առավելագույնը 5-10%-ն է օգտվում ռեստորանների, ժամանցի այլ օբյեկտների ծառայություններից, իսկ ոչ պարենային ապրանքներից օգտվում է որոշակի ժամանակային պարբերականությամբ: Հետևաբար հանրությունը իրականում գործ ունի 5-6%-անոց գնաճի հետ, որքան էլ որ միջինացված այն ավելի փոքր է: Այստեղ կա հարցի մյուս կողմը, որը անհրաժեշտ է շեշտել. երկու ամիս է, ինչ Կարեն Կարապետյանի կաբինետում կուրծք են ծեծում, որ այս ամիսների ընթացքում հաջողացրել են ստեղծել ավելի քան 1800 աշխատատեղ, և դրանց բացարձակ մեծամասնությունը՝ ջերմոցային տնտեսությունում: Ավելին տնտեսական զարգացման փոխնախարար պրն Ազիզյանը պնդում էր, որ այս ժամանակահատվածում ստեղծվել են հայուրավոր գերժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատներ, որոնցում արտադրվում է հիմնականում լոլիկ: Նախորդ տարիների համեմատ՝ այսօր շուկայում միակ էապես թանկ գյումթերքը լոլիկն է: Մյուս ապրանքատեսակների գծով այս տարի արձանագրվում է գների էական նվազում: Այն աստիճանի, որ արդեն որոշ շրջաններում գյուղացիները բացահայտ բողոքում են գյուղմթերքի գների նվազումից՝ ինչը տրամաբանորեն բացատրելը անհնար է:

Հետևաբար ԿԲ-ին խորհուրդ՝ հարկավոր է ավելի տրամաբանված մեկնաբանություն գտնել ապրիլին սկսված «անհասկանալի» գնաճը բացատրելու համար, իսկ նախարար Արամյանին էլ բացատրել՝ ինչպես է լինում, երբ քաղաքացու աշխատավարձի բարձրացում չի եղել, երբ գյուղացու բացարձակ մեծամասնությունը դեռ արտադրանք չունի իրացնելու, եկամուտ ստանալու, բայց պահանջարկի շեմը բարձրանում է, հետևաբար և՝ գները:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»
Ամենադիտված