Ռունին պետք է լքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, եթե ցանկանում է խաղալ բարձր մակարդակով. Նևիլ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Գարի Նևիլը հայտարարել է, որ Ուեյն Ռունիի համար ավելի լավ կլինի լքել մանչեսթերյան թիմը:
«Կարող ենք հույս ունենալ, որ Ռունին կմնա թիմում, բայց այս մրցաշրջանում նա քիչ խաղային պրակտիկա է ստացել: Ույենը ցանկանում է հաճախ խաղալ և մասնակցել կարևոր հանդիպումների:
Միգուցե նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը լքելու ճանապարհին է: Կարելի է ասել, որ հիմա ակումբը փոխելու ժամանակն է: Նա ստիպված կլինի փոխել թիմը, եթե ցանկանում է շարունակել խաղալ բարձր մակարդակով»,—Նևիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Ռունին մանչեսթերյան թիմում խաղում է 2004թ-ից: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մանկունիացիների կազմում (բոլոր մրցաշարերում ) մասնակցել է 38 խաղի, խփել է 8 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում: