«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեղարկել է Մոուրինյուի նախախաղյան ասուլիսը
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեղարկել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ կայանալիք մամուլի ասուլիսը: Պատճառը Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունն է: Այս մասին հայտարարել է ակումբը:
ՈՒԵՖԱ-ն դեմ չի եղել այդ որոշմանը:
«Կախված Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգության հետ, որն ազդեցություն է թողել մեր թիմի և քացաքի յուրաքանչյուր մարդու վրա, որոշեցինք չեղարկել Ստոկհոլմում կայանալիք ասուլիսը: Համոզված ենք, որ հաշվի առնելով իրավիճակը, դուք կհասկանաք և կընդունեք մեր որոշումը»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Այաքս»-ի միջև՝ տեղի է ունենալու վաղը` մայիսի 24-ին, մեկնարկը՝ 22:45-ին:
Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը: