ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին Ռուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան Ինտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան Ղուկասյան Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղում 

Միհրան Պողոսյանը կրկին զարմացրեց...

Հրապարակումներ

ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ընդգրկված եւ հիմա ՀՀԿ-ի խմբակցության անդամ հանդիսացող Միհրան Պողոսյանի բեմելը ԱԺ առաջին նստաշրջանում մեղմ ասած, շռնդալից ստացվեց:

Պանաման նվաճած օֆշորային գեներալը՝ Միհրան Պողոսյանը, նույն ինքը՝ Քեթրինի Միհրանը դարձել է ԱԺ-ի աստղը, նա իր մտքերով ու անբռնազբոս ինքնավստահությամբ լրացնում հաջողությամբ լրացնում է բոլոր բացականերին: Նախկին ԴԱՀԿ պետը ԱԺ-ում իր առաջին ելույթի համար ընտրել էր ավելի քան կենսական թեմա` վարկերի տոկոսների բարձր լինելու մասին: Եվ իրոք, եթե հպանցիկ նայենք նրա ասածներին, ապա որեւէ տարօրինակ բան դժվար է գտնել: Սակայն դա` միայն մակերեսային դիտարկման դեպքում: Միհրան Պողոսյանի կողմից արված մի շարք շեշտադրումներ իրոք խորքային վերլուծության կարիք ունեն:

Պողոսյանը Գագիկ Մինասյանին հարց ուղղելիս հայտարարեց, թե օրենքով «զսպաշապիկ» է պետք հագցնել բանկերին ու վարկային կազմակերպություններին, որպեսզի վերջիններս նվազեցնեն վարկերի տոկոսները: Առաջին հայացքից բավական դրական և ողջունելի առաջարկություն է, շատերի համար միանշանակ ականջահաճո: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանկերի տոկոսները մեր երկրում բարձր են, և բացարձակապես ձեռնտու չեն գործարարների համար: Սակայն այն, թե ինչու են այդ տոկոսները բարձր, շատ ավելի խորքային հարց է: Հայաստանի Հանրապետությունում վարկերի տոկոսները սահմանելիս բանկերը կաշկանդվում են օրենքով, քանի որ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վարկերի տոկոսը չի կարող գերազանցել, այսպես կոչված, «բանկային տոկոսի հաշվարկային դրույքի» կրկնապատիկը, որը սահմանում է Կենտրոնական բանկը:

Այս պահին այդ հաշվարկային դրույքը 12 տոկոսն է, հետեւաբար բանկերը չեն կարող բիզնես վարկեր տրամադրել ավելի քան 24 տոկոսով: Բանկերը 24 տոկոսից ավելի թանկ վարկեր բիզնեսին չեն էլ տրամադրում: Ներկայումս վարկերի տոկոսը 10-15 է: Դա էլ, անշուշտ, շատ բարձր է, բայց եթե օրենքով սահմանվի, որ բանկերը պետք է վարկեր տան, ասենք, ոչ ավելի, քան 4 տոկոսով, ապա բանկային համակարգը կփլուզվի հաշված ժամերի ընթացքում: Այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչու են բանկերի վարկերի տոկոսները շարունակում այդքան բարձր մնալ: Բանն այն է, որ այդ բարձր տոկոսները արտացոլում են ռիսկայնության մակարդաը որն առկա է այսօր մեր տնտեսությունում: Իսկ ռիսկերից մեկը և թերևս ամենագլխավորը շարունակում է մնալ մոնոպոլիզացված լինելը: Հենց այս տեսանկյունից է, որ Միհրան Պողոսյանի առաջարկը մեղմ ասած տարակուսելի է: Հայտնի է, որ տարիներ շարունակ «Քեթրին» ընկերությունը տիրապետում էր բանանի ներկրման մոնոպոլիային: Օրինակ, երկար ժամանակ Հայաստանում բանանը կրկնակի թանկ էր, քան Եվրոպայի վաճառքի կետերում: Մոնոպոլիզացիան հենց այն գործոններից մեկն է, որոնք թույլ չեն տալիս բարելավել տնտեսական միջավայրը: Դա էլ իր հերթին մեծ ռիսկ է, ու բերում է նրան, որ բանկերը ի վիճակի չեն լինում նվազեցնել տոկոսները: 

Ստացվում է հետաքրքիր մի իրավիճակ, երբ Միհրան Պողոսյանը իր օրենսդրական գործունեությունը սկսում է մի առաջարկությամբ, որով փաստացի պատրաստվում է պայքարել այն իրավիճակի դեմ, որն առաջացել է նաև իր գործունեության արդյունքում: Թերևս հենց այդ մասին էր իր ելույթում նրբորեն ակնարկում ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հայտարարելով, որ առանց լուրջ մրցակցային պայմանների ստեղծման, առանց ստվերի էական կրճատման, եւ առանց տնտեսության մեջ մրցակցային հնարավորությունների մեծացման նման առաջարկը չի կարող տալ լուրջ և դրական արդյունք:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է Պուտինին
Ամենադիտված